Հորմուզի նեղուցում միջանցքի շուրջ պայմանավորվածությունը չի նշանակում դրա բացում
Իրանը և Օմանն, ըստ էության, ավարտել են Հորմուզի նեղուցում նավագնացության համար միջանցք ստեղծելու նպատակով պայմանավորվածության շուրջ աշխատանքը, սակայն դա չի նշանակում նեղուցի բացում. դա տեղի կունենա, երբ ԱՄՆ-ն կատարի Թեհրանի պայմանները:
Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ներկայացուցիչ Հասան Ղաշղավին: «Հորմուզի նեղուցում միջանցքի, այսինքն՝ նավերի երթևեկության համակարգի վերաբերյալ Օմանի հետ պայմանավորվածության հարցը գործնականում քննության առնվել է։ Մենք վերստին ընդգծում ենք, որ Հորմուզի նեղուցում միջանցքի շուրջ պայմանավորվածությունը չի նշանակում դրա բացում։ Հորմուզի նեղուցը փակ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ն չի ընդունել և չի կատարել Իրանի պայմանները»,- ասել է պաշտոնյան։
Նրա խոսքով՝ Իրանի զինված ուժերը կշարունակի վերահսկել Հորմուզի նեղուցը, մինչև ԱՄՆ-ն կատարի հունիսին Թեհրանի և Վաշինգտոնի միջև կնքված 14 կետից բաղկացած Իսլամաբադի հուշագրի հիման վրա որոշված պայմանները։

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում