Այն թերությունները, որոնք եղել են ընտրություններում, նույնիսկ այլ երկրներում են լինում
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների նախապատրաստման, բուն քվեարկության և հետագայում արդյունքների ամփոփման փուլերում գործել է բացառապես Սահմանադրությանը և Ընտրական օրենսգրքին համապատասխան։
Այս մասին Ազգային ժողովում ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արայիկ Հարությունյանի հարցին, թե արդյոք ինքը մեղավորության զգացում չունի այն հանգամանքի համար, որ ընդդիմադիր երկու խմբակցությունները ներկայացված են Ազգային ժողովում՝ ընտրակաշառքի վերաբերյալ հնչող պնդումների համատեքստում։
«Այսօր մենք խորհրդարանում ունենք այն համամասնությունը, այն պատկերը, որի օգտին քվեարկել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Դա քաղաքական գործիչներին, այդ թվում՝ ԿԸՀ նախագահին, դուր կգա, թե ոչ, դա Հայաստանի Հանրապետության ընտրողների կամքն է»,- ասաց Հովակիմյանը։
Նա ընդգծեց, որ ոչ միայն իրեն մեղավոր չի զգում, այլև հպարտ է ընտրությունների կազմակերպման և անցկացրած գործընթացի արդյունքներով։ «Ես ոչ միայն ինձ մեղավոր չեմ զգում, այլև ավելին՝ ես հպարտ եմ այն փաստով, որ միջազգային գործընկերների հետ ընտրություններից հետո ունեցած շփումներում միայն դրական գնահատականներ եմ լսում»,- ասաց ԿԸՀ նախագահը։
Հովակիմյանի խոսքով՝ ընտրական գործընթացում արձանագրված թերությունները բացառիկ երևույթ չեն և նման խնդիրներ արձանագրվում են նաև այլ երկրներում։ «Այն թերությունները, որոնք եղել են, նույնիսկ այլ երկրներում են լինում։ Մենք ունենք խորհրդարան, որը ձևավորվել է ՀՀ քաղաքացիների կամքին համապատասխան և ամփոփված է քվեարկության օրինական արդյունքներով»,- ասաց նա։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...