ՀՓՋ նորակառույց երկրորդ շենքը բացվել է Եղեգնաձորում (տեսանյութ)
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը սեպտեմբերի 16-ին մասնակցել է Փրկարար ծառայության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի նորակառույց վարչական շենքի բացման արարողությանը։
Ներկա էին ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը, ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հրամանատար Փոլ Շնայդերը, Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, փրկարար ծառայողներ։
ՆԳ նախարարը կարևորել է հրշեջ-փրկարարների համար ժամանակակից և անվտանգ աշխատանքային միջավայրի ապահովումը, ինչը կնպաստի արժանապատիվ ծառայության իրականացմանը և բնակչությանն արագ ու որակյալ օգնություն ցուցաբերելուն։
Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ Փրկարար ծառայության ենթակառուցվածքների բարելավումն ու արդիականացումը ՆԳ նախարարության գերակա ուղղություններից են։ Նրա խոսքով՝ այս տարվա ընթացքում արդեն երկրորդ վարչական շենքն է հանձնվում շահագործման և այս ուղղությամբ իրականացվող աշխատանքները շարունակական բնույթ են կրում․ ներկայումս ակտիվ փուլում է Բաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատի նոր վարչական շենքի կառուցումը։
Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի խոսքով՝ ժամանակակից տեխնիկական միջոցներով համալրված կառույցի գործունեությունը կնպաստի արտակարգ իրավիճակներին ավելի արագ արձագանքելուն։
ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հրամանատար Փոլ Շնայդերը նշել է, որ ծառայության արդյունավետության բարձրացման տեսանկյունից աշխատանքային պայմանների պատշաճ ապահովումը էական նշանակություն ունի։
Արփինե Սարգսյանը գործընկերների հետ շրջել է տարածքում, ծանոթացել շենքային պայմաններին ու գույքային համալրվածությանը:
Նորակառույց վարչական համալիրում ստեղծված են հրշեջ-փրկարարների ծառայության արդյունավետ կազմակերպմանն ու աշխատանքային պատշաճ պայմանների ապահովմանն անհրաժեշտ բոլոր հնարավորությունները։
Նախարար Սարգսյանը նորաբաց վարչական շենքում քննարկում է ունեցել ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հրամանատար Փոլ Շնայդերի հետ, քննարկվել են համագործակցության վերաբերյալ հարցեր։ Երկուստեք պատրաստակամություն են հայտնել շարունակելու սերտ համագործակցությունը։
Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի նոր վարչական շենքի կառուցումն իրականացվել է ԱՄՆ ֆինանսավորմամբ։

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում