Արևմուտքը բացահայտ միջամտում է ՀՀ քաղաքական գործընթացներին. Շոյգու
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի խոսքով՝ Արևմուտքը բացահայտ և աննախադեպ կերպով փորձում է միջամտել Հայաստանի և Վրաստանի քաղաքական գործընթացներին։ «Արևմտամետ ուժերը բացահայտ և աննախադեպ կերպով փորձում են միջամտել քաղաքական իրավիճակին։ Անդրկովկասում դա կարող ենք տեսնել ոչ միայն Հայաստանի, այլև Վրաստանի օրինակով»,– ասել է Շոյգուն։
Նրա խոսքով՝ պետությունների միջև տարաձայնությունները, որպես կանոն, կարող են լուծվել, իսկ հակասությունների ի հայտ գալու դեպքում անհրաժեշտ է հասկանալ, թե ում կարող է ձեռնտու լինել հարևան ժողովուրդների և պետությունների միջև լարվածության խորացումը։
Շոյգուն պնդել է, որ նման գործընթացների հետևում, իր գնահատմամբ, կանգնած են արևմտյան ուժեր, որոնք շահագրգռված են պահպանել վերահսկողությունը տնտեսության շահութաբեր ոլորտների, տրանսպորտային և լոգիստիկ միջանցքների ու բնական ռեսուրսների նկատմամբ։
Այս համատեքստում ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը վկայակոչել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլիի վերջերս արած հայտարարությունը։ Ըստ Շոյգուի՝ Պապուաշվիլին նշել էր, որ Ռուսաստանի հետ էսկալացիան կարող է բխել Գերմանիայի կամ Լիտվայի շահերից, բայց ոչ՝ Վրաստանի։

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում