Խաղի մեկնարկը կարող էր ճակատագրական լինել թիմի համար. Բրայան Պրիսկե
Երեկ՝ սեպտեմբերի 16-ին, ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի խաղարկության 2026/27 մրցաշրջանի լիգայի փուլի առաջին տուրում Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում զիջեց չեխական «Սպարտա Պրահային» (1-4):
Չեխական ակումբի գլխավոր մարզիչ Բրայան Պրիսկեն հետխաղային ասուլիսի ժամանակ ամփոփել է հանդիպումն ու անկեղծորեն խոստովանել, որ խաղի մեկնարկը կարող էր ճակատագրական լինել իր թիմի համար, եթե երևանյան ակումբն օգտագործեր իր պահերը։
Խոսելով հանդիպման բարդ սկզբի և հայկական թիմի ստեղծած վտանգավոր դրվագների մասին՝ Պրիսկեն նշել է. «Եթե հայկական թիմը մի փոքր ավելի շատ բախտ և որակ ունենար եզրափակիչ հատվածում, ապա կարճ ժամանակ անց հանգիստ կարող էր հաղթել 3-0 հաշվով: Մենք ունեցանք մի քանի պահեր, երբ կորցրինք գնդակը և թույլ տվեցինք մրցակցին հակագրոհել, և դրանք իսկապես սարսափելի պահեր էին։ Մենք չէինք պահպանում մեր պաշտպանական խաղի սկզբունքները։ Բայց հետո տղաները պարզապես մտան խաղի մեջ, ռիթմի մեջ ընկան և ցուցադրեցին այն որակը, որը գիտենք, որ ունենք»։
Անդրադառնալով մրցաշարի մեկնարկում արտագնա հաղթանակի կարևորությանն ու թիմի խաղային խնդիրներին՝ գլխավոր մարզիչն ընդգծել է. «Սա միանշանակ այն ազդակն է, որին միշտ ձգտում ես: Սա անընդմեջ երրորդ հաղթանակն է, ընդ որում՝ արտագնա։ Մենք կամաց-կամաց կառուցում ենք թիմը և վստահություն ձեռք բերում։ Խաղի ընթացքում դեռ կան պահեր, երբ մենք լիովին համագործակցված չենք խաղում, և դա բարդացնում է ամեն ինչ։ Օրինակ՝ բաց թողած գոլը կամ մրցակցին նվիրած այլ հնարավորությունները»։
Եվրոպա լիգայի խաղարկության լիգայի փուլի երկրորդ տուրում «Սպարտա Պրահան» կմրցի նորվեգական «Լիլեստրյոմի» հետ։

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում