Հինգշաբթի գիշերը Ուկրաինան Ռուսաստանի կողմից ենթարկվել է «Օնիքս» հակառազմանավային հրթիռների, «Իսկանդեր» բալիստիկ հրթիռների, չորս «Կալիբր» թեւավոր հրթիռների, 10 «Բանդերոլ» անօդաչու թռչող սարքերի եւ 157 «Շահեդ» հարվածային անօդաչուների հարձակմանը, հայտնում են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը։
Հարվածի հիմնական ուղղություններն են եղել Կիեւի, Զապորոժիեի եւ Օդեսայի մարզերը, ասվում է հաղորդագրության մեջ։
Ռուսական հարձակման հետեւանքով Կիեւում տուժածների թիվը հասել է 16-ի, նրանց թվում՝ երկու երեխա, գրել է Ուկրաինայի մայրաքաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
Ավելի վաղ Կլիչկոն հայտնել էր, որ Կիեւի ուղղությամբ գիշերային հարվածների հետեւանքով քաղաքի երեք շրջաններում ավերածություններ են արձանագրվել։
Օդեսայի մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը հայտնել է, որ ռուսական անօդաչու թռչող սարքերից մեկը մխրճվել է Օդեսայի բազմահարկ բնակելի շենքի մեջ։ Նրա խոսքով՝ ավերվել է 14-16-րդ հարկերի 10 բնակարան, վնասվել է ավելի քան 11 ավտոմեքենա։
Նախնական տվյալներով՝ երեք մարդ է տուժել, նրանց թվում՝ 4-ամյա երեխա։
Իր հերթին Ռուսաստանն է հայտնում ուկրաինական հարվածների մասին։
Ռոստովը ենթարկվել է զանգվածային օդային հարձակման, ասել է Ռոստովի մարզի նահանգապետ Յուրի Սլյուսարը։ Վնասվել է նաեւ տրանսֆորմատորային ենթակայանը, ինչի հետեւանքով քաղաքի չորս շրջաններում խախտվել է էլեկտրամատակարարումը։
Միեւնույն ժամանակ, ուկրաինական ալիքները հայտնում են, որ հարվածը հասցվել է Ռոստովի ավիաբազային, եւ պնդում են, որ վնասվել են ռազմական ինքնաթիռներ ու ենթակառուցվածքներ։
Յարոսլավլի մարզի երկնքում խոցվել է 65 անօդաչու թռչող սարք, հայտարարել է տարածաշրջանի նահանգապետ Միխայիլ Եվրաեւը։ Նրա խոսքով՝ վնասվել է նավթավերամշակման գործարանը, հրդեհ է բռնկվել։ Ավելի վաղ Միխայիլ Եվրաեւը իր թելեգրամյան ալիքում գրել էր դեպի հարավ-արեւմուտք՝ Մոսկվայի ուղղությամբ, տրանսպորտային երթեւեկությունը փակելու մասին։ Նահանգապետը չէր նշել նման միջոցառումների պատճառը, սակայն հենց այդ ուղղությամբ է գտնվում նավթավերամշակման գործարանը։


















































Տրոեկուրովսկի գերեզմանատանը բացվել է Ֆիլիպ Կիրկորովի ծնողների հուշարձանը (տեսանյութ)
Երկրի տարածքի 17%-ում գրանցվել է ռեկորդային շոգ
Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը կալանավորվել է
Ադրբեջանի և Վրաստանի տարածքով տարանցմամբ Հայաստան կիրականացվի հերթական մատակարարումը
Ռուսաստանը և Թուրքիան քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հութիները գրավել են Մոխա քաղաքը. Al Jazeera
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հասել է ՀՆԱ-ի 2,5 տոկոսին
Հորմուզի նեղուցով օրական անցնում է մոտ 11 մլն բարել նավթ. ԱՄՆ էներգետիկայի նախարարություն
Future of the Past - Անցյալի ապագան` երկխոսություն անցյալի և ապագայի միջև