Հայկ Սարգսյանը գլուխը պատին է տալիս, Մոսկվայում Հայկ Սարգսյանի բերած մարդը սադրեց. Սիմոնյան (տեսանյութ)
«Բազմաթիվ պատմություններ կան իր մասին՝ քրեական մշակույթի հետ կապված, ինքը իմ հետ մեկ անգամ եկել է Մոսկվա, չի պատմի իհարկե, բայց ես կպատմեմ: Հյուրանոցի նախամուտքում, երբ նստած սպասում էինք, որպեսզի գնանք հանդիպմանը, ես էի, Տարոն Մարգարյանը, Մարինե Կազարյանը, ինքը ինձ առաջացավ ու հարցրեց՝ իրենց ընտանիքի ընկերը, հոր կարո՞ղ է գալ մեզ հետ, ասեցի այո, և ներս մտավ մի անձնավորություն, որին ես անկեղծ չէի ճանաչում, հետո իմացա, թե ով է:
Այդ մարդու ներկայությունը բերեց կոնֆլիկտի, կոնֆլիկտի ընթացքում ինքը ձեռքը գցեց, բռնեց իմ ձեռքից՝ Ազգային ժողովի նախագահի ձեռքից քաշեց, ես իրա վրա բղավեցի, և վերջում պարզվեց, որ դա շատ հայտնի քրեական հեղինակություն է, այդ մարդը սադրեց, ես էլ վեր կացա, ասացի՝ չեմ պատրաստվում շարունակեմ մնալ այս միջավայրում: Անկեղծ ասած իմ համար էլ էր զարմանալի, դեպքի ընթացքում էլ մենակ չեմ եղել, եղել են նաև մեր պատգամավորները, ովքեր կարող են փաստել»,- նշել է Սիմոնյանը:
Շարունակելով թեման՝ Սիմոնյանը հավելեց, որ ինքն է բացահայտել Հայկ Սարգսյանի՝ օպերատիվ համարանիշերով թանկարժեք մեքենա վարելը, զանգել է ոստիկանություն պարզելու համար. «Մենք վարչության նիստ ունեինք այդ օրը, դուրս եկա, տեսա, որ Հայկ Սարգսյանը այդ մեքենան է նստում, նիստի ժամանակ հարցրի՝ ինչ մեքենայով ես եկել, այլ համարներ ասեց, այսինքն՝ ճիշտ չասեց: Ես իր հետ անձնապես հակասություն չունեմ, մեղադրում է՝ գլուխը պատին է տալիս, չի կարելի 7 տարի նույն «պլաստինկան» պտտել»:


















































Կամային հաղթանակ սեփական հարկի տակ
Տրոեկուրովսկի գերեզմանատանը բացվել է Ֆիլիպ Կիրկորովի ծնողների հուշարձանը (տեսանյութ)
Երկրի տարածքի 17%-ում գրանցվել է ռեկորդային շոգ
Ադրբեջանի և Վրաստանի տարածքով տարանցմամբ Հայաստան կիրականացվի հերթական մատակարարումը
Երևանում սպանության փորձի և առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով հետախուզվող է հայտնաբերվ...
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հասել է ՀՆԱ-ի 2,5 տոկոսին
Հութիները գրավել են Մոխա քաղաքը. Al Jazeera
Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը կալանավորվել է
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Ռուսաստանը և Թուրքիան քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում