Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց լիազորությունները ստանձնած Կառավարության անդամի երդման տեքստը
Ազգային ժողովը սեպտեմբերի 15-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկված նախագծեր:
Ըստ այդմ՝ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց լիազորությունները ստանձնած Կառավարության անդամի երդման տեքստի վերախմբագրման մասին՝ ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը: Ըստ հիմնավորման՝ գործող տեքստն ամբողջապես չի արտացոլում պետության հարատևության, սերունդների առջև պատասխանատվության, պետականության ամրապնդման և զարգացման առանցքային տարրերը:
Կառավարության անդամի երդման տեքստը այսուհետ հետևյալն է. «Հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության, անկախության, ինքնիշխանության և զարգացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել Կառավարության անդամի պարտականություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, ծառայել հանրային շահին, պաշտպանել պետական շահը, նպաստել Հայաստանի Հանրապետության պետականության և սահմանադրական կարգի ամրապնդմանը և գործել ի շահ ներկա և ապագա սերունդների»:
Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց համայնքները խոշորացնելու մասին նախագիծը, համաձայն որի՝ Վանաձոր և Փամբակ համայնքների միավորման արդյունքում Լոռու մարզում կձևավորվի նոր՝ Վանաձոր համայնք՝ 22 բնակավայրով, իսկ Արարատի մարզի Արարատ և Վեդի համայնքների միավորման արդյունքում կձևավորվի Արարատ խոշորացված համայնք՝ 32 բնակավայրով:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար