Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ Երևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստին Իրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ Տնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու է Վարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը Իսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի Այզենկոտը Կոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայից Այս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան 800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով ՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)

Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունիցՄիլանը հյուրընկալվել էր ՋենոայինՆորվեգիայի վարչապետն այդպես էլ չի համոզվել, որ Կրեմլը պատրաստ է խաղաղության համաձայնությանՋրվեժի աղբավայրում իրականացված ստուգման արդյունքում արձանագրվել են կոպիտ խախտումներ՝ Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում էԱյսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթաց է գնումԹրամփը հերքել է Մարկո Ռուբիոյին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնից հեռացնելու մասին լուրերըՀայտարարություն Նրանք նախկինում երեք անգամ կեղծել են հանրաքվեներըԵրբ հարևան երկրների միջև առկա են առևտարյին կապեր, նրանք ավելի քիչ են հակված պատերազմելուՄԻՊ աշխատակազմի բյուջեն կավելանա 3 մլն 818 հազար դրամովԱյս տարի հենց նա էր բոլորից շատ արժանի Ոսկե գնդակին
Մշակույթ

10 տարի՝ գաթայի շուրջ․ Խաչիկում հոբելյանական փառատոնի են պատրաստվում

Վայոց ձորի Խաչիկ գյուղում այս տարի Գաթայի փառատոնը կանցկացվի հոբելյանական՝ 10-րդ անգամ։ Կազմակերպիչների խոսքով՝ տարիների ընթացքում փառատոնը ոչ միայն դարձել է գյուղի ամենասպասված միջոցառումներից մեկը, այլև նպաստել է Խաչիկի ճանաչելիության բարձրացմանը։

«10 տարի առաջ շատերը չգիտեին անգամ, թե որտեղ է գտնվում Խաչիկ գյուղը, իսկ այսօր գաթայի փառատոնի շնորհիվ այն ճանաչելի է դարձել»,- նշում «Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը ՝ ընդգծելով, որ սա միջոցառման կարևոր ձեռքբերումներից է։

Այս տարի հյուրերին սպասվում է հագեցած մշակութային ծրագիր։ Կլինեն ազգային երգ ու պար, կավագործության ցուցադրություն, իսկ գյուղացիները հնարավորություն կունենան ներկայացնելու և վաճառելու իրենց արտադրանքը։ Փառատոնի ընթացքում այցելուները կարող են ոչ միայն մասնակցել մշակութային միջոցառումներին, այլև ծանոթանալ Խաչիկի տեղական արտադրանքին ու գյուղական ավանդույթներին։

Փառատոնի նախապատրաստական աշխատանքներին գյուղացիները ներգրավվում են դեռևս միջոցառումից առաջ։ Կազմակերպիչների խոսքով՝ շուրջ մեկ տարի արտադրանք ներկայացնող և վաճառող գյուղացիները հնարավորություն են ունենում վերապատրաստվելու՝ սովորելով, թե ինչպես ճիշտ փաթեթավորել սեփական արտադրանքը, ներկայացնել այն և վաճառել։

«Այս փառատոններն են հիմք դնում մեր համայնքների, գյուղերի ճանաչելիությանը»,- նշում է Խաչիկ բնակավայրի մշակույթի պատասխանատու Բելլա Առաքելյանը՝ կարևորելով ոչ միայն միջոցառման մեկօրյա ազդեցությունը, այլև այն հնարավորությունները, որոնք այն ստեղծում է տեղական արտադրողների համար։
Խաչիկի վարչական ղեկավարի խոսքով՝ համայնքը մեծ սիրով է ընդունում փառատոնը։ Գյուղացիները ներգրավվում են միջոցառման կազմակերպման աշխատանքներին, իսկ գյուղը պատրաստվում է հյուրընկալել այցելուներին։

Այս տարի փառատոնի շրջանակում նախատեսվում է նաև զբոսաշրջային ուղղության ընդլայնում։ Վարչական ղեկավարի խոսքով՝ մշակվել է տուրային ծրագիր, որի շրջանակում այցելուները հնարավորություն կունենան գաթայի փառատոնին մասնակցելուց բացի ծանոթանալ նաև Խաչիկի և շրջակա տարածքի պատմամշակութային վայրերին՝ այցելելով եկեղեցիներ ու թանգարաններ։

Հոբելյանական փառատոնի ընթացքում առանձնահատուկ տեղ կունենա նաև գաթան։ Այս տարի ավանդական տարբերակներին զուգահեռ կներկայացվի նաև ավելուկով գաթա՝ ևս մեկ տեղական համային առանձնահատկություն ներկայացնելով այցելուներին։

Գաթայի փառատոնը Խաչիկում կանցկացվի սեպտեմբերի երրորդ շաբաթ օրը։ Միջոցառման մեկնարկը նախատեսված է ժամը 12։00-ին։ Տասներորդ հոբելյանը կազմակերպիչները դիտարկում են ոչ միայն որպես տարիների աշխատանքը ամփոփելու առիթ, այլև որպես նոր հնարավորությունների մեկնարկ՝ գյուղի ճանաչելիությունը, տեղական արտադրությունն ու զբոսաշրջային ներուժը զարգացնելու համար։