3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամները 3 ոսկե և 6 բրոնզե մեդալ են նվաճել Երևանի «Դինամո» մարզահամալիրում սեպտեմբերի 10-13-ն անցկացված «Ստեփան Սարգսյանի գավաթ» միջազգային մրցաշարում: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Հայաստանի ներկայացուցիչներից չեմպիոնի կոչմանն արժանացել են 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը, 61 կգ քաշային Սարգիս Բեգոյանն ու 70 կգ քաշային Վազգեն Թևանյանը:
Պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնել և բրոնզե մեդալներով պարգևատրվել են Լևիկ Միքայելյանը (61 կգ), Տիգրան Բունաթյանը (61 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Նարեկ Հարությունյանը (74 կգ), Նարեկ Նիկողոսյանը (79 կգ) և Ռազմիկ Եփրեմյանը (86 գ):
Մրցաշարին 15 երկրի շուրջ 200 մարզիկ է մասնակցել: Այն նվիրված է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր և Եվրոպայի չեմպիոն Ստեփան Սարգսյանին: Մրցաշարն անցկացվում է 26-րդ անգամ:
«Ստեփան Սարգսյանի գավաթ» միջազգային մրցաշարին մասնակցել են նաև անվանի մի շարք մարզիկներ, այդ թվում՝ աշխարհի չեմպիոն Զահիդ Վալենսիան, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Աբասգաջի Մագոմեդովը, Եվրոպայի չեմպիոն Իբրագիմ Իբրագիմովն ու բազմաթիվ այլ անվանի մարզիկներ:
Ստեփան Սարգսյանին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի 26-րդ միջազգային մրցաշարի կազմակերպման և անցկացման նպատակով Կառավարությունն ավելի քան 25 մլն դրամ էր հատկացրել:

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում