Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)
Սեպտեմբերի 7-ից 14-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 6124 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 203 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 219 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 121 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 19, չամրակապված վարելու՝ 327, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 20, վարելու ընթացքում ծխելու՝ 641, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 245, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 1903 և 1485 այլ իրավախախտում։ 22 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 87-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 68-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 38-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 98 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 15787 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 272 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 308 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 362 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 69, չամրակապված վարելու՝ 3288, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 239, վարելու ընթացքում ծխելու՝ 865, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 805, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 626, արագության գերազանցման՝ 2587 և 4972 այլ իրավախախտում։ 125 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 820-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 472-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 90-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ 21 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 45 անձ։


















































Մեծ շրջանառություն էր թաքցված. ՊԵԿ նախագահը՝ Ծառուկյանի բիզնեսի մասին
Ձերբակալվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության վարչության պետը և մի շարք դպրոցների տնօրե...
Շենգենյան գոտին հնարավոր է լավագույնս պահպանել
Սալմա Հայեկը իր 60-ամյակը նշել է օվկիանոսում մերկ լողալով (լուսանկարներ)
Ավարտին են մոտենում Քեթիի նոր կրթահամալիրի հարակից 7-րդ փողոցի հիմնանորոգման աշխատանքները
Թուրքիան աջակցություն է հայտնել Հորդանան գետի Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերի հետ առևտուրը սահ...
Թրամփն արգելել է կանադական Bombardier- ների վաճառքն ԱՄՆ- ում
Ռուսաստանը քննարկում է Ալթայով Չինաստան երկաթուղի կառուցելու նախագիծը
Քննարկվել են հայկական կառուցապատման ոլորտը միջազգային հարթակներում ներկայացնելու հնարավորությունները
«Գարեգին Նժդեհ» կայարանում շարունակվում են շարժասանդուղքների փոխարինման աշխատանքները