Բուքինգհեմյան պալատում 140 տարվա պատմություն ունեցող իրեր են հայտնաբերվել
Բուքինգհեմյան պալատի վերանորոգման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է առօրյա իրերի հետաքրքիր հավաքածու, որոնցից մի քանիսը մոտ 140 տարվա պատմություն ունեն։ Գտածոների թվում են մաշված, մեխերով ամրացված կոշիկներ, 1889 թվականի թերթի կտոր, խաղադրույքի տոմսեր, «Schweppes Still Malvern English Spring Water» շիշ, «Silk Cut» ծխախոտի դատարկ տուփ և 1963 թվականի Մեծ գնացքի կողոպուտի մասին հոդված։
Աշխատողները նաև աղյուսի մեջ հայտնաբերել են 1949 թվականի ապրիլի 14-ին Բուքինգհեմյան պալատում անցկացված «whist drive» քարտային խաղի միջոցառման տոմսը։ Այն արժեցել է 6 պենս։ Հայտնաբերված իրերի թվում է նաև 1977 թվականին՝ Եղիսաբեթ II թագուհու գահակալության արծաթե հոբելյանի տարում, դիվանագիտական ընդունելության կազմակերպման մանրամասն ծրագիրը։ Փաստաթղթում նշված է եղել, որ թագուհին հյուրերի հետ պետք է շփվեր «ժամացույցի սլաքի ուղղությամբ»։
Հայտնաբերված իրերի մեծ մասը տարիներ շարունակ թաքնված է եղել պալատի կառուցվածքային հատվածներում։ Իսկ վերանորոգման ավարտից հետո թագավորական ընտանիքը չի տեղափոխվի Բուքինգհեմյան պալատ․ նախատեսվում է նաև ավելի երկար ժամանակով այն բացել հանրության համար։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում