Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ռուսաստանը պատրաստվում է հարվածներ հասցնել լեհ-ուկրաինական սահմանի անցակետերին. Տուսկ Արտոնյալներ չեն լինելու, չկան, եթե ցույց տաք՝ ով է արտոնյալը, հիմնավորեք, կլինեն հետևանքներ. Փաշինյան Արտոնյալներ չեն լինելու, չկան, եթե ցույց տաք՝ ով է արտոնյալը, հիմնավորեք, կլինեն հետևանքներ. Փաշինյան Հրաժարական եմ տալիս, քանի դեռ նման հնարավորություն կա Հարձակման են ենթարկվել նավթավերամշակման գործարանը և Ozon-ի լոգիստիկ կենտրոնը Ադրբեջանն ու Թուրքիան քննարկել են երկկողմ և տարածաշրջանային էներգետիկ օրակարգը ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ (տեսանյութ) 11.09.2026 Հայաստանում մանկահասակ երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունների գործերը պատշաճ չեն քննվում. Փաշինյան Ղարաբաղ գնացած դիվանագետների խմբին միացել է նաեւ ԵՄ ներկայացուցիչը «Մասրիկ» լիմոնադի երեք արտադրատեսակում հայտնաբերվել է մանրէաբանական անհամապատասխանություն Խցանումների հաղթահարման լավագույն ճանապարհը հեծանվային կուլտուրայի ներդրումն է. Փաշինյան Էդ մարդիկ մի ամիս առաջ տուռնիկի վրա պտտվում էին․ վարչապետ

Ռուսաստանը պատրաստվում է հարվածներ հասցնել լեհ-ուկրաինական սահմանի անցակետերին. ՏուսկԱրտոնյալներ չեն լինելու, չկան, եթե ցույց տաք՝ ով է արտոնյալը, հիմնավորեք, կլինեն հետևանքներ. ՓաշինյանԱրտոնյալներ չեն լինելու, չկան, եթե ցույց տաք՝ ով է արտոնյալը, հիմնավորեք, կլինեն հետևանքներ. ՓաշինյանՀրաժարական եմ տալիս, քանի դեռ նման հնարավորություն կաՀարձակման են ենթարկվել նավթավերամշակման գործարանը և Ozon-ի լոգիստիկ կենտրոնըԱդրբեջանն ու Թուրքիան քննարկել են երկկողմ և տարածաշրջանային էներգետիկ օրակարգըՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ (տեսանյութ) 11.09.2026Հայաստանում մանկահասակ երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունների գործերը պատշաճ չեն քննվում. ՓաշինյանՂարաբաղ գնացած դիվանագետների խմբին միացել է նաեւ ԵՄ ներկայացուցիչը«Մասրիկ» լիմոնադի երեք արտադրատեսակում հայտնաբերվել է մանրէաբանական անհամապատասխանությունԽցանումների հաղթահարման լավագույն ճանապարհը հեծանվային կուլտուրայի ներդրումն է. ՓաշինյանԷդ մարդիկ մի ամիս առաջ տուռնիկի վրա պտտվում էին․ վարչապետՄենք դիվերսիֆիկացնելու ենք՝ անկախ ամեն ինչիցԱդրբեջանի համար հակամարտությունն ավարտված է. ՀաջիևTour of Armenia-ի երկրորդ մրցափուլը՝ Կիրանց–ՍտեփանավանԱռուշ Առուշանյանը ՔՊ-ի հետ դաշինք է ձևավորելուՊետք է հարգել Եմենի ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը. Իրանի ԱԳՆԻրանը միջուկային զենք չի ունենա. ԹրամփԺաննա Անդրեասյանը մասնակցել է Շվեյցարիայի Ազգային տոնին նվիրված ընդունելությանըՏգետ տնօրենները պետք է հանվեն աշխատանքից. վարչապետՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին (ուղիղ)ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ (տեսանյութ) 11.09.20261 մլրդ 98 մլն դրամ կուղղվի նոր կառուցվող և հիմնանորոգվող դպրոցներ տանող ճանապարհների շինարարությանըՓաշինյանն ու Միրզիյոևը խոսել են առևտրատնտեսական կապեն ընդլայնելու հետևողական քայլերի մասինԱՄՆ պատժամիջոցները կարող են դադարեցնել իրանական ավիաընկերությունների թռիչքները ՎրաստանՈւկրաինայում ավելի քան 60 պատգամավոր կոռուպցիոն գործով է անցնումԱմեն ինչ հիանալի անցավ․Tour of Armenia հեծանվավազքի առաջին օրվա հաղթողի տպավորությունները Բացահայտվել է շուրջ 553 մլն դրամի թերհայտարարագրված շրջանառություն (տեսանյութ)Թրամփը Կոնգրեսի թույլտվությունը պարտադիր չի  համարում ամերիկացիներին 5000-ական դոլար վճարելու համարԱննա Վարդապետյանը Լյուքսեմբուրգի գլխավոր դատախազի հետ քննարկել է քրեական գործերով միջազգային համագործակցությունըՎենսը վաղաժամ է համարում 2028 թ. նախագահական ընտրություններին իր մասնակցության քննարկումըՍաուդյան Արաբիայի թագաժառանգը ԱՄՆ նախագահին խնդրել է հարվածել հութիներին. AxiosԵրևանի քրեական ու համայնքային ոստիկանները րոպեների ընթացքում հայտնաբերել են մարմնական վնասվածք պատճառած անձինՌուսաստանի 26 խոշոր օդանավակայաններում սահմանափակվել է օդանավերի վառելիքով լիցքավորումըԹրամփը հայտարարել է, որ չի զղջում Իրանի դեմ պատերազմի համարՀայաստանն Իրաքյան Քուրդիստանի հետ քննարկել է առևտրատնտեսական կապերը զարգացնելու հնարավորություններըՔննարկվել են կիբեռանվտանգության ոլորտի զարգացման ծրագրերըԴրոնները երկնքում վերականգնել են Առևտրի համաշխարհային կենտրոնի «Երկվորյակ աշտարակների» 3D սիլուետըՆեթանյահուն հանձնարարել է «Հաարեց» թերթի դեմ դատական հայց ներկայացնելՎիզաների ազատականացման գործընթացում 2029 թվականը Հայաստանի քաղաքական հանձնառության սահմանված ժամկետն էՆորոգվում է Ախուրյան-Կառնուտ-Բասեն-Ջրառատ ավտոճանապարհը (տեսանյութ)Մեկնարկել է ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ հոբելյանական օլիմպիադայի եզրափակիչ փուլը«Գուլիվեր» առևտրի կենտրոնին հասցված հարվածի հետևանքով զոհվել է 5 մարդTour of Armenia․ առաջին օրվա երթուղին առաջինը հատել է լեհ Միխալ ՊոմորսկինՍեպտեմբերի 11. 25 տարի առաջ սկսեց ձեւավորվել 21-րդ դարի նոր աշխարհակարգըՎաղուց չէի խոսել լեհերեն. Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)Անդրադարձ է եղել պետական աջակցությամբ դպրոցներում համալրվող լաբորատորիաների գործարկմանըՕգնության փաթեթը ներառելու է հակաօդային պաշտպանության միջոցներՄենք ընդունում ենք նրա ներողությունըՎերջին շաբաթվա ընթացքում Հորմուզի նեղուցով տեղափոխվել է օրական մոտ 11 միլիոն բարել նավթ և նավթամթերք. Ռայթ
Սպորտ

Ամեն ինչ հիանալի անցավ․Tour of Armenia հեծանվավազքի առաջին օրվա հաղթողի տպավորությունները

UCI Europe Tour-ի օրացույցի նոր մրցաշարը՝ «Tour of Armenia» միջազգային բազմօրյա հեծանվավազքը, մեկնարկել է լարված մրցափուլով։ Առաջին փուլի հաղթողի կոչմանն արժանացել է չեխական «ATT Investments» ակումբը ներկայացնող, ազգությամբ լեհ Միխալ Պոմորսկին։ Նա Գավառ–Մեծ Մասրիկ 135 կմ երթուղին հաղթահարել է 2 ժամ 34 րոպե 47 վայրկյանում՝ 52.331 կմ/ժ միջին արագությամբ։

Թեժ պայքարը ծավալվել է մեկնարկից անմիջապես հետո, երբ 20 հեծանվորդներից բաղկացած խումբն առանձնացել է և արագորեն մեծ առավելություն ստացել։ Եզրագծից 13.5 կմ առաջ ավստրալացի Ֆլետչեր Մեդվեյը՝ «Netcompany Ineos Racing Academy» ակումբից, դեպի ներքև իջնող հատվածում դիմել է գրոհի՝ իր հետ տանելով Պոմորսկիին և Բալմերին․ վերջինը ներկայացնում է Շվեյցարիան։

Մինչև վերջին կիլոմետրը միասին ընթանալուց հետո եռյակը վերջին մի քանի հարյուր մետրերում ներդրել է ամբողջ ուժերը։ «ATT Investments»-ի 23-ամյա հեծանվորդ Միխալ Պոմորսկին Մեծ Մասրիկի եզրագծում առաջ է անցել մրցակիցներից՝ նվաճելով ոչ միայն ընդհանուր հաշվարկի առաջատարի կարմիր շապիկը, այլև միավորների դասակարգման առաջատարի նարնջագույն շապիկը։ Տպավորիչ աշխատանք ցույց տված Մեդվեյը զբաղեցրել է երկրորդ տեղը և արժանացել նաև լավագույն երիտասարդ հեծանվորդի սպիտակ շապիկին։ Հիմնական խումբը եզրագիծը հատել է առաջատար 18 հեծանվորդներից ավելի քան 10 րոպե ուշացումով, ինչը նշանակում է, որ առաջին իսկ մրցափուլը լուրջ ազդեցություն է ունեցել ընդհանուր հաշվարկի վրա։

Առաջին մրցափուլի արդյունքները՝ Գավառ–Մեծ Մասրիկ

  1. Միխալ Պոմորսկի («ATT Investments») — 135 կմ՝ 2 ժ 34 ր 47 վ, միջին արագությունը՝ 52.331 կմ/ժ (10 վ բոնուսային ժամանակ)
  2. Ֆլետչեր Մեդվեյ («Netcompany Ineos Racing Academy») — նույն ժամանակը (6 վ բոնուսային ժամանակ)
  3. Ալեքսանդր Բալմեր («Solution Tech Nippo Rali») — նույն ժամանակը (4 վ բոնուսային ժամանակ)

Ընդհանուր հաշվարկ

  1. Միխալ Պոմորսկի («ATT Investments») — 2 ժ 34 ր 47 վ
  2. Ֆլետչեր Մեդվեյ («Netcompany Ineos Racing Academy») — +4 վ
  3. Ալեքսանդր Բալմեր («Solution Tech Nippo Rali») — +6 վ

Միխալ Պոմորսկի. «Վստահ էի սպրինտում, և ամեն ինչ հաջող ստացվեց»

«Tour of Armenia»-ի առաջին մրցափուլի հաղթող Միխալ Պոմորսկին, անդրադառնալով մրցապայքարին և իր հաղթանակին, նշել է, որ մրցափուլը բարդ էր հատկապես բարձրության պատճառով։

«Այսօր իսկապես շատ բարդ էր։ Բարձրության պատճառով դժվար էր շնչել, և մենք հենց մեկնարկից ներդրեցինք մեր ողջ ուժերը։ Բայց կարող եմ ասել, որ ամեն ինչ հիանալի անցավ։ Առաջատար խմբում հինգ լեհ հեծանվորդներ էինք, այդ թվում՝ «ATT Investments»-ից իմ թիմակից Տոմաշ Բուձինսկին։ Ես պայքարում էի մրցափուլի հաղթանակի համար, իսկ նա՝ ընդհանուր հաշվարկում բարձր արդյունքի հասնելու։ Չնայած գտնվում էինք ծովի մակերևույթից գրեթե 2000 մետր բարձրության վրա՝ մրցափուլը չափազանց արագ ստացվեց։ Վերջին 20 կիլոմետրն անվերջ էր թվում, բայց ամեն ինչ հաջող ստացվեց։ Շատ ուրախ եմ թե՛ հաղթանակի, թե՛ կարմիր շապիկի համար։ Այժմ կփորձեմ օգնել Տոմաշին լեռնային մրցափուլերում։ Հույս ունենք նաև նոր բարձր արդյունքներ գրանցել»,– ասել է Միխալ Պոմորսկին։

Չորս շապիկ՝ հայկական խորհրդանիշներով

Մրցաշարի տարբեր դասակարգումների առաջատարները կստանան իտալական «Alé Cycling» ընկերության մշակած չորս անվանական շապիկները, որոնց ձևավորման հիմքում հայկական խորհրդանիշներն ու մշակութային մոտիվներն են։

Կարմիր շապիկ՝ ընդհանուր հաշվարկի առաջատար

Առաջին մրցափուլում հաղթած հեծանվորդը կստանա ընդհանուր հաշվարկի առաջատարի կարմիր շապիկը։ Դրա դիմային հատվածում պատկերված է հայկական Հավերժության նշանը, իսկ մեջքին՝ Հայաստանի ոճավորված քարտեզը։

Կապույտ շապիկ՝ լավագույն լեռնային հեծանվորդ

Ուրբաթ օրվանից՝ առաջին լեռնային հատվածների հետ մեկտեղ, կսկսվի նաև լավագույն լեռնային հեծանվորդի կապույտ շապիկի համար պայքարը։ Շապիկի ձևավորման հիմքում Հայաստանի ամենաբարձր գագաթն է՝ Արագած լեռը (4090 մ)։

Նարնջագույն շապիկ՝ միավորների դասակարգման առաջատար

Միավորների դասակարգման առաջատարի նարնջագույն շապիկը զարդարված է ոճավորված ալիքներով, որոնք խորհրդանշում են ժամանակակից հեծանվասպորտի արագությունն ու դինամիկան։

Սպիտակ շապիկ՝ լավագույն երիտասարդ հեծանվորդ

Հայաստանի պետական դրոշի գույները խորհրդանշող երեք շապիկներին միանում է լավագույն երիտասարդ հեծանվորդի ավանդական սպիտակ շապիկը։ Դրա դիմային հատվածում պատկերված են հայկական ազգային մշակույթն ու ինքնությունը ներկայացնող գորգանախշեր, իսկ մեջքին՝ 13-րդ դարի Հաղարծնի վանական համալիրը։