Չեմպիոնների լիգայի առաջին տուրը աչքի է ընկել գոլառատ ու պատմական հանդիպումներով
Ավարտվել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2026/2027 մրցաշրջանի լիգայի փուլի առաջին տուրը, որն աչքի է ընկել գոլառատ ու պատմական հանդիպումներով։
Մյունխենի «Ալյանց Արենայում» «Բավարիան» քարը քարի վրա չթողեց նորվեգական «Բուդյո-Գլիմտից»՝ սեփական հարկի տակ հաղթելով 5։0 հաշվով։
Թեև առաջին խաղակեսում դարպասները մնացին անառիկ, ընդմիջումից հետո մյունխենցիներն իսկական փոթորիկ բարձրացրին։ 47-րդ րոպեին հաշիվը բացեց Ջամալ Մուսիալան, ինչից հետո աչքի ընկան նաև Հարի Քեյնը (61′) և Ալֆոնսո Դևիսը (77′)։ Խաղավերջում Մայքլ Օլիսեն դարձավ դուբլի հեղինակ (83′ և 90+2′)՝ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը։
Հաջորդ տուրում «Բավարիան» կմրցի նորվեգական «Վիկինգի», իսկ «Բուդյո-Գլիմտը»՝ Դորտմունդի «Բորուսիայի» հետ։
Զուգահեռաբար ընթացող խաղում իտալական «Կոմոն», որը գլխավորում է Սեսկ Ֆաբրեգասը, իր պատմության մեջ առաջին ՉԼ հանդիպումն անցկացրեց և իսկական անակնկալ մատուցեց՝ սեփական հարկի տակ 4։1 հաշվով վստահ հաղթանակ տանելով գերմանական «Լայպցիգի» նկատմամբ։
Արդեն 15-րդ րոպեին Մարտին Բատուրինան խփեց Չեմպիոնների լիգայում ակումբի պատմության առաջին և անչափ կարևոր գոլը։ 38-րդ րոպեին նրա փոխանցումից հետո Անաստասիոս Դուվիկասը կրկնապատկեց իտալացիների առավելությունը, իսկ 54-ին Ասանե Դիաոն հաշիվը դարձրեց խոշոր։ Թեև 58-րդ րոպեին հյուրերից Անդրիա Մաքսիմովիչը կարողացավ մեկ գնդակ հետ բերել, 90-րդ րոպեին Մաքսիմո Պերոնեն վերջակետ դրեց այս խաղում։
Երկրորդ տուրում «Կոմոն» արտագնա խաղում կմրցի «Ֆեյենորդի» հետ, իսկ «Լայպցիգը» սեփական հարկի տակ կընդունի ՊՍՎ-ին։

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում