Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ արտահերթ նիստ կգումարվի FlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթները Միխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկից Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսի Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ Պետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է Չինաստանին Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Ferrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված է Արսենալը հերթական երեք միավորը վաստակեց ՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. Պեսկով Ֆրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարները

ԱԺ արտահերթ նիստ կգումարվիFlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթներըՄիխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկիցԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսիՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՊետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է ՉինաստանինՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էFerrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված էԱրսենալը հերթական երեք միավորը վաստակեցՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. ՊեսկովՖրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարներըՌոնալդուն հրաժեշտ է տալիս Պորտուգալիայի ազգային հավաքականինԿապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտելՀերցոգը խորհրդակցություններ է անցկացրել Քնեսեթում ամենաքիչ մանդատներ ունեցող կուսակցությունների հետԿառավարությունը 200 միլիոն դրամ է հատկացրել Տավուշի ալպյան մարգագետիններ տանող գրունտային ճանապարհի կառուցմանըՄանչեսթեր Սիթին 3:2 հաշվով առավելության հասավ ՌԲ Լայպցիգի նկատմամբԿառավարությունը հաստատեց 63–72 տարեկան քաղաքացիների բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրըՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երրորդ եռամսյակի համառոտագիրըՄեկ հանդիպման ընթացքում՝ 53 կարմիր քարտԱյնտեղ մի շատ կարևոր անձ պակասում էր. վարչապետը՝ ընդդիմադիրների հավաքի մասինՌաֆինյայի հետ պայմանագիրը երկարաձգվելու էԱնվավեր է ճանաչվել մանկապարտեզի օտարման գործընթացըՀայաստանի երեք համալսարանում կներդրվի ֆիզիկական արհեստական բանականության կրթական նոր ծրագիրՎենսը փորձում է օգտագործել պարտությունը ընտրություններին նախապատրաստվելու համար. Fox NewsԷրդողանը նոյեմբերի 8-ին կմեկնի ԱդրբեջանSwift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերումԿոմոն Բոլար-Դելելիս մարզադաշտում 9:1 հաշվով պարտության մատնեց ԼանսինՄաքսային մարմնի հետ հաղորդակցության և հետադարձ կապի ապահովում՝ շուրջօրյա և աշխատանքային ռեժիմներովՊետք չի լինել մի տեղ, որտեղ ոչ դու ես ուզում, ոչ մյուսները. Միրզոյան Նոյեմբերի 8-ի երեկոյան հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա2027 թվականին Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելը կարող է իրատեսական լինելՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված ենԵթե 64 միլիարդ չարաշահում է, ի՞նչ կապ ունի Ալիևը այդտեղ. Նիկոլ ՓաշինյանՈւշիի հատվածում 9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հատվածը եղել է պատշաճ գծանշված. ՏԿԵ նախարարԱնթալիա մեկնելու պլաններ ունեմ՝ մասնակցելու COP-ինՀուսով եմ՝ ՌԴ-ի մեր գործընկերների հետ կհաջողվի առողջացնել մեր հարաբերությունները. ՄիրզոյանԿվերականգնվի Աբովյան համայնքի սեփականության իրավունքը Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՌեալը 3:2 հաշվով կամային հաղթանակ կորզեց Աթենքի ԱԵԿ-իցՓաստաբանը խուզարկության ժամանակ օտարերկրյա վստահորդից 820 հազար դրամ է հափշտակելՍաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով զոհվել են կանայք և երեխաներԱնվտանգության ստեղծում, որը կերաշխավորի, որ հակամարտությունն այլևս չի կրկնվիՉունեմ դիտարկում, հավաքն ասում է ինքն իր մասին. Փաշինյանը՝ հայաստանյան ընդդիմադիր ուժերի համախմբման մասինՄենք աջակցում ենք վրաց ժողովրդին և նրա՝ Եվրամիության մաս լինելու ձգտմանը. Կայա ԿալասԵրևանի պետական բժշկական համալսարանի Հերացի ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անցՄեր հեռանկարում Հայաստանի անդամակցությունն է Եվրամիությանը. ՄիրզոյանՄեկ առողջություն, մեկ ապագաՀավատում եմ, որ կարող ենք հասնել ցանկալի արդյունքիԿանխվել է հրդեհի տարածումը․ ՆԳՆՂրղզստանը քննարկում է էներգետիկ ըմպելիքների արտադրության ու ներմուծման արգելքի հարցը
Հայաստան

Հրապարակվել է ՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը

Հայաստանի կառավարությունն առաջարկում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ ճանաչել հանրության գերակա շահ՝ հետագայում դրանք նախնական և համարժեք փոխհատուցմամբ օտարելու նպատակով։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մշակած կառավարության որոշման նախագիծը սեպտեմբերի 9-ին հրապարակվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Հանրային քննարկումը կշարունակվի մինչև սեպտեմբերի 24-ը։

Նախագծի համաձայն՝ բաժնետոմսերի ձեռք բերողը լինելու է Հայաստանի Հանրապետությունը, իսկ օտարման գործընթացը համակարգող և դրա համար պատասխանատու լիազոր մարմինը՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

Սեփականության օտարման գործընթացը սկսելու վերջնական ժամկետ է սահմանվել 2027 թվականի մայիսի 1-ը։ Օտարման նպատակի իրագործումը պետք է սկսվի մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը և ավարտվի մինչև հոկտեմբերի 1-ը։

Որպես օտարման նպատակներ նշվում են պետության և հասարակության անվտանգության, սպառողների իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության, բնակչության անխափան էլեկտրամատակարարման, սոցիալական և ռազմավարական օբյեկտների բնականոն գործունեության, ինչպես նաև էներգետիկ մատչելիության, կանխատեսելիության և հավասար հասանելիության ապահովումը։

Ըստ նախագծի՝ օտարումը կապահովի էլեկտրաէներգիայի անխափան, հուսալի և շարունակական մատակարարումը՝ նպաստելով Հայաստանում ավելի քան մեկ միլիոն սպառողի սպասարկմանը։ Այն նաև հնարավորություն կտա ռազմավարական նշանակություն ունեցող էներգետիկ ենթակառուցվածքների նկատմամբ իրականացնել արդյունավետ պետական վերահսկողություն։

Նախագծում նշվում է, որ ՀԷՑ-ի նկատմամբ կիրառված ժամանակավոր կառավարումն ունի կանխարգելիչ և ժամանակավոր բնույթ ու չի կարող փոխարինել էներգետիկ ենթակառուցվածքի նկատմամբ երկարաժամկետ և կայուն գույքային վերահսկողությանը։ Այսպիսով, առաջարկվող կարգավորումը ՀԷՑ-ի կառավարման ժամանակավոր փուլից երկարաժամկետ լուծման անցում է նախատեսում։

Սեփականության օտարումը, ըստ փաստաթղթի, անհիմն վնաս չի պատճառի սեփականատերերին, քանի որ բաժնետոմսերի օտարումը կիրականացվի նախնական և համարժեք փոխհատուցմամբ՝ «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքով սահմանված կարգով։

Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը երկու ամսվա ընթացքում պետք է կազմի օտարվող գույքի նկարագրության արձանագրությունը։ Ժամկետը կարող է մեկ անգամ երկարաձգվել առավելագույնը ևս երկու ամսով։ Արձանագրությունը հաստատելուց հետո երեք ամսվա ընթացքում պետք է կազմակերպվի բաժնետոմսերի շուկայական արժեքի գնահատումը։

Բաժնետերերը ևս իրավունք կունենան սահմանված ժամկետում նախարարություն ներկայացնել Հայաստանի ռեզիդենտ իրավաբանական անձ հանդիսացող անկախ գնահատողի կազմած գնահատման հաշվետվությունը։

Նկարագրության արձանագրությունում պետք է ներառվեն բաժնետոմսերի տեսակի, դրանցով նախատեսված իրավունքների և պարտականությունների, առկա ծանրաբեռնվածությունների, պարտավորությունների, երաշխավորների ու ռիսկերի վերաբերյալ տվյալներ։ Պետք է ներկայացվեն նաև ՀԷՑ-ի հաշվապահական գույքագրման, ստանձնած իրավունքների և պարտականությունների, նախկին վերակազմակերպումների ու բաժնետոմսերի նկատմամբ սեփականության իրավունքի պատմության մասին տեղեկություններ՝ սկսած ընկերության մասնավորեցման պահից։

Արձանագրության քննարկմանը կարող են մասնակցել բաժնետոմսերի սեփականատերերը կամ դրանք փաստացի տիրապետողները։ Բաժնետերերը և բաժնետոմսերի նկատմամբ գրանցված գույքային իրավունքներ ունեցող անձինք արձանագրությունն ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում կարող են այն բողոքարկել նախարարությունում կամ դատարանում։

ՀԷՑ-ն ունի 246 հազար 423 հասարակ անվանական բաժնետոմս։ Մեկ բաժնետոմսի անվանական արժեքը 83 հազար 900 դրամ է, իսկ դրանց ընդհանուր անվանական արժեքը՝ 20 միլիարդ 674 միլիոն 889 հազար 700 դրամ։

«Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ին պատկանում է 172 հազար 496 բաժնետոմս՝ շուրջ 70 տոկոս բաժնեմաս, իսկ «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը՝ 73 հազար 927 բաժնետոմս՝ շուրջ 30 տոկոս բաժնեմաս։