Ո՞ւմ կհանձնեի «Ոսկե գնդակը». ես այն կտայի ինքս ինձ. Մբապե
Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է իրեն աշխարհի լավագույն ֆուտբոլիստ համարելու և 2026 թվականի «Ոսկե գնդակին» արժանանալու հավակնությունների մասին, գրում է armsport.am-ը:
«Ո՞ւմ կհանձնեի «Ոսկե գնդակը»։ Ես այն կտայի ինքս ինձ, և դա գողություն չէր լինի։ Սա անհատական մրցանակ է, որտեղ հաշվի է առնվում ֆուտբոլիստի անհատական ներդրումը։ Երբ նայում եմ փաստարկներին… ինքս ինձ ասում եմ՝ այո, դա գողություն չէր լինի»,- 27-ամյա հարձակվողի խոսքերն է մեջբերում ֆրանսիական L’Équipe պարբերականը։
Անդրադառնալով լրագրողների այն հարցին, թե արդյոք նա իրեն համարում է աշխարհի լավագույն խաղացողը, ռմբարկուն հավելել է. «Ես միշտ այդպես եմ կարծում, բայց դա շատ անձնական հարց է։ Յուրաքանչյուրն իր կարծիքն ունի. ոմանք կհամաձայնեն դրա հետ, մյուսները՝ ոչ։ Սա վիճելի հարց է, և պարտադիր չէ, որ բոլորը մտածեն այնպես, ինչպես ես», - եզրափակել է ֆրանսիացին։ Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Իսպանիայի առաջնության 4 հանդիպումներում Մբապեն արդեն հասցրել է դառնալ 4 գոլի հեղինակ։
«Արքայական» ակումբն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի երեքշաբթի՝ սեպտեմբերի 8-ին, երբ Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի մեկնարկային տուրում սեփական հարկի տակ կընդունի Միլանի «Ինտերին»։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։


















































Ուրախ եմ տեղեկացնել, որ սկսում եմ ճանապարհի նոր փուլ․ Հակոբ Արշակյան
Ռեալը կարգապահական վարույթ է սկսել թիմի պաշտպան Ռաուլ Ասենսիոյի դեմ
Արգենտինայում հաջորդ տուրի ֆուտբոլային բոլոր խաղերը 1 րոպեով կընդհատվեն՝ ի պատիվ Մեսիի
ՔԿՀ-ում Գագիկ Խաչատրյանի հետ առանձնազրույցի ընթացքում բարձրացված խնդիրների մի մասը ստանում է լուծում...
Բրեդլի Բարկոլան պաշտոնապես «Լիվերպուլի» կազմում է
Տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կբարձրանա
Բարսելոնան ներկայացրել է թիմի վերջնական հայտացուցակն առաջիկա մրցաշրջանի համար
ՀՀ բուհերի հեռակա ուսուցման ընդունելության դիմում-հայտերի ընդունումը մեկնարկում է սեպտեմբերի 5-ին
Ճամբարակում կայացել է «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնը (ֆոտոշարք)
imID համակարգում խափանում է արձանագրվել․ ՊԵԿ