Կիեւը հարձակման է ենթարկվել բալիստիկ հրթիռներով եւ ռեակտիվ ԱԹՍ-ներով, հայտնել են Ուկրաինայի ԶՈՒ ռազմաօդային ուժերը թելեգրամյան իրենց ալիքում։
«Ժամը 06:30-ի դրությամբ հայտնի է յոթ տուժածի մասին։ Ցավոք, կա նաեւ երկու զոհի մասին տեղեկություն»,- հայտնել է Կիեւի ռազմական վարչակազմը։
Փրկարարների տվյալներով՝ Կիեւի առնվազն հինգ շրջաններում ավերածություններ եւ հրդեհներ են տեղի ունեցել։
Ռուսական կողմն էլ հայտնում է ուկրաինական հարվածների մասին։
Անօդաչու թռչող սարքերի հարձակման ժամանակ Սարատովում վնասվել է քաղաքացիական ենթակառուցվածքը, հայտնել է Սարատովի մարզի նահանգապետ Ռոման Բուսարգինը։
Նախնական տեղեկություններով՝ կան տուժածներ։ Դեպքի վայրում աշխատում են օպերատիվ ծառայությունները, Telegram-ում գրել է նա։
Astra-ն հաղորդում է, որ հարձակման է ենթարկվել Սարատովի նավթավերամշակման գործարանը։ Այնտեղ հրդեհ է բռնկվել։ Սա Ռուսաստանի ամենահին նավթավերամշակման գործարանն է, որն աշխատում է 1934 թվականից։
Ռոստովի վրա հարձակման մասին էլ հայտնել է մարզի ղեկավարը։ Այստեղ տուժածներ չկան։
Շաբաթ օրը Կրեմլը հայտնել էր, որ երեք օր՝ մինչեւ երկուշաբթի օրվա ավարտը, Ռուսաստանը հարվածներ չի հասցնի Կիեւին՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի եւ Ջարեդ Քուշների այցով պայմանավորված։
Իր հերթին նաեւ հարվածները դադարեցնելու մասին հայտարարել էր Կիեւը։

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում