Գևորգ Պապոյանի գլխավորած պատվիրակությունը Դուբայում մասնակցում է 15-րդ ամենամյա ներդրումային համաժողովին
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 6-9-ը գտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Այցի շրջանակում սեպտեմբերի 7-ին նախարարը մասնակցել է 15-րդ ամենամյա ներդրումային համաժողովի (Annual Investment Meeting) պաշտոնական բացման արարողությանը։
Համաժողովն անց է կացվում ԱՄԷ-ի փոխնախագահ, վարչապետ և Դուբայի կառավարիչ շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ ալ Մաքթումի հովանու ներքո։ Այն համախմբել է ավելի քան 11000 մասնակցի՝ աշխարհի ավելի քան 150 երկրից, այդ թվում՝ նախագահների, նախարարների, այլ բարձրաստիճան պաշտոնյաների, ներդրողների և գործարարների։
Մասնակիցներին ողջունել է նաև Ռաս ալ Խայմայի կառավարիչ, ԱՄԷ-ի Գերագույն խորհրդի անդամ Շեյխ Սաուդ բին Սաքր ալ Քասիմին։
Քննարկումների առանցքում են ներդրումային նոր հնարավորությունները, միջազգային համագործակցության ընդլայնումն ու առկա ներուժի ներկայացումը։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)