Նարեկ Նալբանդյանին պատկանող «88» սուպերմարկետների ցանցի գործունեության վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել
Գլխավոր դատախազությունից 1lurer.am-ին հայտնել են, որ գործարար Նարեկ Նալբանդյանին պատկանող «88» սուպերմարկետների ցանցի գործունեության վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել։
Դատախազությունից նշել են, որ վարույթը նախաձեռնվել է դեռևս փետրվարի 26-ին։ Միաժամանակ, չեն մանրամասնել, թե Քրեական օրենսգրքի որ հոդվածով է այն նախաձեռնվել և որ մարմինն է իրականացնում նախաքննությունը։
Հիշեցնենք՝ այսօր՝ սեպտեմբերի 3-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ եթե որևէ գործարար, այդ թվում՝ Նարեկ Նալբանդյանը, փորձի տպավորություն ստեղծել, թե ինքը կապ ունի վարչապետի ընտանիքի հետ, իշխանության արձագանքը «շատ դաժան» կլինի։
Վարչապետի հայտարարությունից հետո Նարեկ Նալբանդյանը հանդես էր եկել պարզաբանմամբ։ Նա նշել էր, որ տարբեր ժամանակներում իր անունն ու բիզնես գործունեությունը փորձել են կապել ինչպես Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի, այնպես էլ նախկին իշխանությունների հետ։
Նրա խոսքով՝ իր բիզնեսը որևէ քաղաքական ընտանիքի հետ առնչություն չունի, իսկ գործունեության նպատակը Հայաստանում ներդրումներ իրականացնելը, արտադրությունները զարգացնելն ու նոր աշխատատեղեր ստեղծելն է։


















































Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա
Պեսկովը հայտարարել է նավթի շուկայում իրավիճակի կտրուկ վատթարացման մասին
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
Էթնա հրաբխի ժայթքման պատճառով Կատանիա քաղաքի օդանավակայանը չվերթներ չի իրականացնում