Էնցո Ֆերնանդեսը Լոնդոնի «Չելսիից» պաշտոնապես տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի»
Արգենտինայի ազգային հավաքականի և 2022 թվականի աշխարհի չեմպիոն Էնցո Ֆերնանդեսը Լոնդոնի «Չելսիից» պաշտոնապես տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի»՝ կնքելով հինգ տարվա պայմանագիր։
Transfermarkt պորտալի տվյալներով՝ գործարքի արժեքը կազմել է 145 մլն եվրո, ինչն Էնցոյին դարձնում է մանչեսթերյան ակումբի պատմության ամենաթանկարժեք ֆուտբոլիստը։ Այս ցուցանիշով արգենտինացին գերազանցել է այս ամառ 135 մլն եվրոյով ձեռք բերված անգլիացի Էլիոթ Անդերսոնի և Ջեք Գրիլիշի (117,5 մլն եվրո) տրանսֆերային ռեկորդները։ Միևնույն ժամանակ, գործարքը կրկնում է Անգլիայի Պրեմիեր լիգայի բացարձակ տրանսֆերային ռեկորդը (նախորդ ամառ «Լիվերպուլը» 145 մլն եվրո էր վճարել Ալեքսանդեր Իսակի համար) և ընդգրկվում է ֆուտբոլի պատմության ամենաթանկ տրանսֆերների լավագույն հնգյակում, որը գլխավորում է Նեյմարը՝ 222 մլն եվրոյով։
«Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում կիսապաշտպանը նշել է, որ միացել է Անգլիայի վերջին տարիների ամենահաջողակ ակումբին. «Անչափ երջանիկ եմ և պատրաստ եմ ընդունել այս մարտահրավերը՝ օգնելով թիմին շարունակել տիտղոսներ նվաճել, քանի որ այս ակումբը ստեղծված է հաղթանակների համար։ Խոստանում եմ «Մանչեսթեր Սիթիին», որ կշարունակեմ 100 տոկոսով նվիրվել խաղադաշտում և մարզումների ժամանակ»,- ընդգծել է Ֆերնանդեսը։
Տեղափոխությունից առաջ ֆուտբոլիստը սոցիալական ցանցերում հուզիչ գրառմամբ հրաժեշտ է տվել «Չելսիի» երկրպագուներին՝ նշելով, որ իր կյանքի ամենաբարդ որոշումներից մեկն է կայացրել. «Երեք տարի առաջ Կոբհեմն ու «Սթեմբորդ Բրիջը» դարձան իմ և ընտանիքիս տունը։ Խաղադաշտում մենք տառապել ենք, լաց եղել, բայց նաև տոնել ենք անմոռանալի հաղթանակներ։ «Չելսին» ընդմիշտ կմնա իմ մտքերում և սրտում»,- գրել է Էնցոն՝ շնորհակալություն հայտնելով ակումբի աշխատակազմին, խաղընկերներին և երկրպագուներին անվերապահ աջակցության համար։
Ֆերնանդեսը լոնդոնյան ակումբում հանդես էր գալիս 2023 թվականի հունվարից։ Այդ ընթացքում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 170 հանդիպում՝ դառնալով 31 գոլի և 30 գոլային փոխանցման հեղինակ։

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում