Սիրիկում հարսանքավորներ են զոհվել․ Իրանը հարձակվել է Մերձավոր Արևելքում ամերիկյան բազաների վրա
Իրանին ԱՄՆ-ի հարվածների վերսկսումից հետո Թեհրանը հրթիռային և անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Հորդանանում, Քուվեյթում, Իրաքում և Բահրեյնում գտնվող ամերիկյան թիրախներին։ Իրանական Կարմիր մահիկը հայտնել է, որ ԱՄՆ հրթիռը հարվածել է Սիրիկ քաղաքում գտնվող տանը, որտեղ հարսանիք է եղել։ Զոհվել է հինգ մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, ավելի քան 50-ը՝ վիրավորվել։
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հարվածներն Իրանին հաջորդել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից Հորմուզի նեղուցում առևտրային նավերի և տարածաշրջանում գտնվող ԱՄՆ ուժերի վրա «վերջերս կատարված հարձակումների փորձերին»։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «կզղջա» հարվածների համար: «Թասնիմ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ չորեքշաբթի առավոտյան բալիստիկ հրթիռների արկակոծություն է արձանագրվել Հորդանանի Աքաբա քաղաքում գտնվող ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի բազայի ուղղությամբ՝ ի պատասխան Սիրիկում տեղի ունեցած հարձակման:
Հորդանանի զինված ուժերը 13 բալիստիկ հրթիռ են որսացել, որոնցից 10-ը ոչնչացվել են, իսկ 3-ը՝ ընկել հեռավոր շրջաններում: Իրանի հարձակման հետևանքով ոչ ոք չի զոհվել կամ վիրավորվել։ Քուվեյթի բանակը նույնպես հայտնել է իրանական հարձակումները հետ մղելու մասին:
Ըստ իրանական պետական լրատվամիջոցների՝ Իրանի հարձակումներից հետո պայթյուններ են գրանցվել նաև Բահրեյնում: Միաժամանակ, IRNA գործակալության հաղորդմամբ, Իրաքի ինքնավար Քրդստանի տարածաշրջանում Իսլամական Հեղափոխության պահապանների կորպուսը չորեքշաբթի հայտարարել է, որ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարվածել է ամերիկյան բազաներին՝ ոչնչացնելով տեխնիկական սպասարկման կենտրոն, պահեստներ և սարքավորումներ:
Իրանական պետական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ արկեր են ընկել Չաբահարի և Քոնարակի տարածքներում, ինչպես նաև Ջիրոֆթի օդանավակայանում, իսկ պայթյուններ են լսվել Ղեշմ կղզում և Բանդար Աբբասում:


















































Լավրով «զարմացրել» է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդումը, որ երկաթուղին պատկանում է Երևանին
Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մաքրվել է իրանական ականներից. ԱՄՆ կենտրոնական հրամանատարություն
Վարչապետը վերանշանակման և ազատման հրամանագրեր է ստորագրել
Պետությանը պատճառված 520 մլն դրամի վնասը վերականգնվել է
Բնակարանների վարձակալության կեղծ հայտարարություններով քաղաքացիներից գումար են հափշտակում (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Մինսկի փողոցում
Իմ որդին այդ որակի մարդ չէ. Հովիկ Աբրահամյան
«ՄՈՒՇ» ապրանքանիշի կոլայի համով գազավորված ըմպելիքը չի արտադրվի
Մշակութային նոր հուշագիր՝ ուղղված Դիլիջանի զարգացմանը
Տիգրան Վիրաբյանը և Ալֆրեդ Քոչարյանը վերանշանակվել են ԿԳՄՍ նախարարի տեղակալների պաշտոնում