Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Հարեվաններ

Նոր փոփոխություններ ՌԴ միգրացիոն քաղաքականության մեջ

Ռուսաստանը շարունակում է խստացնել միգրացիոն քաղաքականությունը։ Հերթական փոփոխությունը ուժի մեջ է մտել սեպտեմբերի 1-ից։ Հայաստանի քաղաքացիները տարիներ շարունակ արտագնա աշխատանքի են մեկնել Ռուսաստան, բայց վերջին տարիներին պատկերը սկսել է փոխվել։

Ըստ պաշտոնական տվյալների՝ հիմա ավելի քիչ են մեկնում։ Նրանց մի մասը նախընտրում է թեկուզ քիչ, բայց հենց տեղում վաստակել։ Իրավիճակը բարելավվել է նաև սահմանահատումների առումով։ 2025 թվականի տվյալներով՝ Հայաստան եկած քաղաքացիների թիվը 8․860-ով գերազանցել էր երկրից մեկնած քաղաքացիների թիվը։ Այս տարվա առաջին կեսի տվյալները ևս բարելավվել են։

Տավուշի մարզն ավանդաբար առաջատար է եղել արտագնա աշխատանքի մեկնողների թվով։ Բայց մարզի գյուղերում հազվադեպ կարելի է հանդիպել մարդկանց, որոնք խոսափոխի առաջ կպատմեն իրենց առօրյա հոգսերի մասին։ Խաթուն Գասպարյանիկարծիքով՝ իրավիճակը աստիճանաբար փոխվում է։ Ռուսաստան արտագնա աշխատանքի գնացողների թիվը տարեցտարի նվազում է․

«Դա վաղուց էր, բայց հիմի էդքան չեն գնում, էստեղից էդքան չկան․ հա, կան, ասենք, որ շուտ տեղափոխվել են Ռուսաստան, էնտեղ հիմնական ապրում են, բայց որ գնան, աշխատեն գան, չկան։ Գյուղից էդքան չեն գնում արդեն։ Գյուղում հիմնականում գաջ են քսում, նրանց գործը հիմա շատ է։ Գյուղում 50 հատ տուն են սարքել»։

Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնողների թիվը նվազում է, բայց աշխատանք ապահովող երկրների շարքում դեռ ՌԴ–ն է առաջատարը։ Իսկ աշխատանքի մեկնողների թիվը նվազում է, քանի որ Ռուսաստանը պարբերաբար խստացնում է միգրացիոն քաղաքականությունը, նոր պահանջներ է ներկայացնում օտարերկացիներին։

Հերթական խստացումը դրամական փոխանցումներին է վերաբերում։ Խստացվել է բանկային քարտերով, QR կոդերով կատարվող փոխանցումների վերահսկողությունը։ Մասնավորապես՝ եթե փոխանցումը 200 հզր ռուբլուց ավելի է, ապա առաջին անգամ ստացողը կարող է լրացուցիչ ստուգվել։

Կարող են ստուգել հեռախոսահամարը, անձնագրային տվյալները։ Փոփոխությունների դեպքում կարող են կիրառվել սահմանափակումներ։ Բացի այդ՝ ՌԴ հարկային ծառայությունը հոկտեմբերից աշխատավարձերի և եկամուտների վերաբերյալ տեղեկություններ կտրամադրի ոստիկանությանը։ Սա նշանակում է, որ օտարերկրյա քաղաքացիների հայտարարած կամ ստացած եկամուտների տվյալները ավելի հեշտ հասանելի կդառնան միգրացիոն վերահսկողության մարմիններին։ Կարևոր է պաշտոնապես ձևակերպել աշխատանքը, պահպանել եկամուտները հաստատող փաստաթղթերը, ուշադրություն դարձնել ընտանիքի անդամների հաշվարկին, ստուգել՝ արդյոք  եկամուտը համապատասխանում է տվյալ տարածաշրջանում սահմանված պահանջներին։ Խստացումները փոխել են արտագնա աշխատանքի մեկնողների վերաբերմունքը, երբեմն նաև նախասիրությունները․

«Աշխատանք կա, աշխատում ենք, գյուղում շինարարություն են անում։ Աշխատում են նաև մարզում։ Եթե մարդը ցանկություն ունի ինչ–որ բան անելու, անում է»։

Վիճակագրությունը սահմանահատումների առումով դրական է։ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանն ասում է, որ 2025–ին Հայաստան եկողների թիվը 8 հազարով ավել է, քան մեկնողներինը։ Առաջին կիսամյակն ամփոփելիս այլ միտում են նկատել․ «1-ին կիսամյակում ևս ՀՀ  քաղաքացիների սահմանահատումների տարբերությունը դրական է։ Սա կրկին բացառիկ ցուցանիշ է այն իմաստով, որ սովորաբար ցուցանիշը բարելավվում է տարվա 2-րդ կեսին` հիմնականում պայմանավորված մեր աշխատանքային միգրացիայի ավանդական հոսքերով, որոնք գարնան սեզոնին որպես ելք են արձանագրվում մեր թվերում, և աշնան սեզոնին՝ որպես մուտք։ 871 հզր 409 մուտք, 870.062 ելք»։

Ընդհանուր առմամբ, պատասխանատուներն ու մասնագետները կարծում են, որ դրական սալդոն կպահպանվի նաև այս տարի։

armradio.am