Մեղրիում անցկացվել է «Պար առանց սահմանների» միջազգային փառատոնը (ֆոտոշարք)
Օգոստոսի 28-29-ին 2026 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք Մեղրիում անցկացվել է «Պար առանց սահմանների» միջազգային փառատոնը, որին մասնակցել են Հայաստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Բելառուսի ազգային պարային համույթները։
Փառատոնն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ՝ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի կողմից, Մեղրիի համայնքապետարանի, Մեղրիի մարզամշակութային կենտրոնի և ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ։
Բացման հանդիսավոր արարղությունը տեղի է ունեցել Մեղրիի մարզամշակութային կենտրոնում: Մասնակից համույթները ներկայացրել են իրենց երկրների ազգային պարարվեստը:
Բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես են եկել Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը, «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան»-ի տնօրեն Լուսինե Թորոյանը, ԱՊՀ մասնակից պետությունների միջպետական հումանիտար համագործակցության հիմնադրամի խորհրդական Կամոլ Ռախմոնովը և Մեղրիի մարզամշակութային կենտրոնի տնօրեն Անի Ղազարյանը։
Փառատոնի երկրորդ օրվա համերգային ծրագիրն անցկացվել է Մեղրիի Փոքր թաղում՝ բացօթյա ձևաչափով։ Երկու օրերի ընթացքում ներկայացված պարային համարներն արտացոլեցին մասնակից ժողովուրդների ազգային մշակույթի հարուստ բազմազանությունը՝ յուրաքանչյուր համույթի ելույթում բացահայտելով տվյալ երկրի պարարվեստին բնորոշ ոճը, շարժումների լեզուն, երաժշտությունն ու ազգային տարազների գունեղությունը։
Համերգներին զուգահեռ անցկացվել է նաև Մեղրիի տեղական արտադրանքի ցուցահանդես-վաճառք։ Փառատոնի շրջանակում կազմակերպվել են ազգային պարերի դասեր, ազգային խաղեր և ժողովրդական արհեստների վարպետաց դասեր:
Փառատոնի հյուրերն ու մասնակիցները հնարավորություն են ունեցել ծանոթանալու նաև Մեղրիի պատմամշակութային միջավայրին, տեղական ավանդույթներին և համայնքի մշակութային կյանքին։
«Պար առանց սահմանների» միջազգային փառատոնն անցկացվել է «Մեղրին՝ 2026 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում՝ նպատակ ունենալով ազգային պարի միջոցով նպաստել տարբեր ժողովուրդների մշակույթների փոխադարձ ճանաչմանը, մշակութային կապերի ամրապնդմանն ու ազգային ավանդույթների պահպանմանն ու հանրահռչակմանը։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում