Տանը խաղալիս պետք է կարողանանք ավելի լավ վերահսկել հանդիպումը՝ ավելի շատ տիրելով գնդակին
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը գոհ է թիմի՝ «Ռայո Վալեկանոյի» նկատմամբ տարած խոշոր հաղթանակից և առանձնահատուկ գնահատական է տվել ակումբի նորեկ Գաբրիել Ժեզուսին։ Կատալոնական թիմը հերթական տպավորիչ խաղն անցկացրեց՝ «Ռայոյին» հաղթելով խոշոր հաշվով։ Հանդիպումից հետո Ֆլիկը DAZN LaLiga-ի հետ զրույցում անդրադարձել է ինչպես թիմի խաղին, այնպես էլ նորեկների դերին։
«Առաջին խաղակեսում մենք շատ լավ խաղացինք։ 0։1 հաշվից հետո մեր արձագանքը լավ էր։ Նման բան կարող է տեղի ունենալ, բայց կարևոր է, թե ինչպես ես արձագանքում։ Տանը խաղալիս պետք է կարողանանք ավելի լավ վերահսկել հանդիպումը՝ ավելի շատ տիրելով գնդակին և ավելի մեծ վերահսկողությամբ խաղալով։
Մեր մտածելակերպը լավն է․ մենք միշտ ցանկանում ենք հարձակվել, սակայն երբեմն պետք է ավելի հանգիստ խաղանք գնդակով և վերականգնենք վերահսկողությունը»,– ասել է գերմանացի մասնագետը։
Մարզիչն անդրադարձել է նաև Ռոդրիի դերին «Բարսելոնայում»։ «Նա այստեղ հենց դրա համար է՝ օգնելու մեզ վերահսկել խաղը և բարելավել թիմը։ «Ռայոն» լավ թիմ է՝ արագ ֆուտբոլիստներով։ Մենք պետք է կարողանանք նման իրավիճակները ավելի լավ կառավարել»,– նշել է Ֆլիկը։
Ֆլիկը բավական բարձր է գնահատել Գաբրիել Ժեզուսի հնարավոր ազդեցությունը թիմի վրա։ «Ինձ համար Գաբրիել Ժեզուսը բարձրակարգ հարձակվող է։ Ես շատ ուրախ եմ, որ նա այստեղ է։ Նա մեզ շատ բան կարող է տալ»,– ասել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչը։
Բրազիլացի հարձակվողի տեղափոխությունը «Բարսելոնա» դեռևս վերջնական փուլում է, և Ֆլիկի այս գնահատականը ցույց է տալիս, որ նա Ժեզուսին լուրջ դեր է նախատեսում թիմի կազմում։
Խաղից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Ֆլիկին նաև հարցրել են տրանսֆերային շուկայի վերջին օրվա հնարավոր ակտիվության մասին։ «Չեմ կարծում, որ որևէ բան կլինի, բայց կտեսնենք»,– ասել է նա։
Ֆլիկը խոսել է նաև Ռաֆինյայի մասին՝ ընդգծելով, որ թիմի ավագը դրական վերաբերմունք ունի և շարունակում է բարձր մակարդակ ցուցադրել։ «Նա մեր ավագն է, դրական վերաբերմունք ունի։ Մենք գիտենք նրա որակները։ Ուրախ եմ, որ նախորդ մրցաշրջանից հետո նա այս մակարդակով է հանդես գալիս»,– նշել է մարզիչը։
Գերմանացի մասնագետը չի թաքցրել նաև իր ուրախությունը Լամին Յամալի խաղի համար․ երիտասարդ աստղը «Ռայոյի» դեմ խաղում երկու գոլ է խփել։ «Այո՛, ես շատ ուրախ եմ։ Նրան երկու գոլ խփել տեսնելը նույնպես ինձ շատ է ուրախացնում»,– եզրափակել է Ֆլիկը։
«Բարսելոնան» վերջին երեք խաղերում արդեն 12 գոլ է խփել, սակայն Ֆլիկը շեշտել է, որ թիմը դեռևս ունի բարելավելու որոշակի դրվագներ։
armsport.am

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում