Տոլյատիի «Ակրոնն» ու Երևանի «Փյունիկը» համաձայնության են եկել տրանսֆերի շուրջ
Տոլյատիի «Ակրոնն» ու Երևանի «Փյունիկը» համաձայնության են եկել կենտրոնական կիսապաշտպան Կառլեն Հովհաննիսյանի տրանսֆերի շուրջ։ 21-ամյա ֆուտբոլիստի հետ ռուսական ակումբը կնքել է հինգ տարվա պայմանագիր:
Հովհաննիսյանը «Փյունիկի» սան է, որի գլխավոր թիմի կազմում անցկացրել է 38 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Կիսապաշտպանն ունի նաև եվրագավաթային փորձ. նրա ակտիվում Կոնֆերենցիաների լիգայում անցկացրած 5 խաղ կա: Վարձավճարով հանդես գալով ԲԿՄԱ-ի կազմում՝ նա մասնակցել է 53 հանդիպման, խփել 4 գոլ և կատարել 1 ասիստ։ Հայաստանի ազգային հավաքականի կազմում երիտասարդ խաղացողն արդեն հասցրել է անցկացնել երեք հանդիպում:
«Մենք տևական ժամանակ աշխատում ենք տրանսֆերային շուկայում, և Կառլեն Հովհաննիսյանի հետ պայմանագրի կնքումը այդ քրտնաջան աշխատանքի տրամաբանական արդյունքն է։ Ուրախ ենք, որ նա միացավ մեզ և սպասում ենք արդյունավետ ու վառ խաղի»,- նշել է «Ակրոնի» գլխավոր տնօրեն Կոնստանտին Կլյուշևը։
Ակումբի սպորտային տնօրեն Ալեքսեյ Բուրտովոյն իր հերթին ընդգծել է հայ ֆուտբոլիստի խաղային որակները․ «Կառլենը Հայաստանի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից է, ով չնայած երիտասարդ տարիքին, արդեն ազգային հավաքականի մեկնարկային կազմում է խաղում։ Նա արագաշարժ ու տեխնիկապես գրագետ կիսապաշտպան է, ով կարողանում է կառավարել թիմի խաղը դաշտի կենտրոնում։ Այս տրանսֆերը հիանալի տեղավորվում է մեր ակումբի ռազմավարության մեջ, որտեղ շեշտը դրվում է երիտասարդ տաղանդների վրա։ Կարևոր է նաև, որ ֆուտբոլիստն ազատ տիրապետում է ռուսերենին և լեգեոներ չի համարվում, ինչը մեզ լրացուցիչ հնարավորություններ կտա կազմի ընտրության հարցում»։
Նշվում է, որ Հովհաննիսյանն արդեն միացել է նոր թիմին։
armsport.am

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում