Պատմության մեջ 50 գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը
«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը Իսպանիայի Լա Լիգայի 3-րդ տուրի՝ «Ռայո Վալեկանոյի» դեմ խաղում դարձավ գոլի հեղինակ՝ սահմանելով միանգամից մի քանի պատմական ռեկորդ:
19-ամյա ֆուտբոլիստը աչքի ընկավ «Սփոթիֆայ Կամպ Նոու» մարզադաշտում կայացած հանդիպման 21-րդ րոպեին՝ առաջ մղելով կատալոնական ակումբին (2:1): Այս գոլը Յամալի համար 50-րդն էր կապտանռնագույնների մարզաշապիկով:
Ինչպես նշում է վիճակագիր Պեդրո Մարտինը, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոնը հասավ այս նշագծին 19 տարեկան 49 օրականում՝ դառնալով «Բարսելոնայի» պատմության մեջ 50 գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։ Նա գերազանցեց Խոսեպ Էսկոլայի (20 տարեկան 356 օրական) և լեգենդար Լիոնել Մեսսիի (21 տարեկան 120 օրական) ցուցանիշները:
Ավելին, կատալոնական ակումբի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Յամալը դարձավ նաև Եվրոպայի թոփ-5 լիգաների պատմության մեջ 50 գոլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ խաղացողը: Այս անհավանական ցուցանիշով իսպանացի տաղանդը շրջանցեց Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեին և «Մանչեսթեր Սիթիի» ռմբարկու Էրլինգ Հալանդին:
Յամալը նախքան այս վերջին անգամ աչքի էր ընկել Իսպանիայի հավաքականի կազմում՝ ԱԱ-2026-ի երկրորդ տուրի՝ Սաուդյան Արաբիայի դեմ խաղում (4:0): Դրանից հետո նա ակումբի և ազգային ընտրանու կազմում անցկացրել էր 8 պաշտոնական հանդիպում առանց խփած գնդակների:

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում