Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ արտահերթ նիստ կգումարվի FlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթները Միխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկից Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսի Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ Պետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է Չինաստանին Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Ferrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված է Արսենալը հերթական երեք միավորը վաստակեց ՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. Պեսկով Ֆրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարները

ԱԺ արտահերթ նիստ կգումարվիFlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթներըՄիխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկիցԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսիՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՊետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է ՉինաստանինՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էFerrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված էԱրսենալը հերթական երեք միավորը վաստակեցՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. ՊեսկովՖրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարներըՌոնալդուն հրաժեշտ է տալիս Պորտուգալիայի ազգային հավաքականինԿապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտելՀերցոգը խորհրդակցություններ է անցկացրել Քնեսեթում ամենաքիչ մանդատներ ունեցող կուսակցությունների հետԿառավարությունը 200 միլիոն դրամ է հատկացրել Տավուշի ալպյան մարգագետիններ տանող գրունտային ճանապարհի կառուցմանըՄանչեսթեր Սիթին 3:2 հաշվով առավելության հասավ ՌԲ Լայպցիգի նկատմամբԿառավարությունը հաստատեց 63–72 տարեկան քաղաքացիների բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրըՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երրորդ եռամսյակի համառոտագիրըՄեկ հանդիպման ընթացքում՝ 53 կարմիր քարտԱյնտեղ մի շատ կարևոր անձ պակասում էր. վարչապետը՝ ընդդիմադիրների հավաքի մասինՌաֆինյայի հետ պայմանագիրը երկարաձգվելու էԱնվավեր է ճանաչվել մանկապարտեզի օտարման գործընթացըՀայաստանի երեք համալսարանում կներդրվի ֆիզիկական արհեստական բանականության կրթական նոր ծրագիրՎենսը փորձում է օգտագործել պարտությունը ընտրություններին նախապատրաստվելու համար. Fox NewsԷրդողանը նոյեմբերի 8-ին կմեկնի ԱդրբեջանSwift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերումԿոմոն Բոլար-Դելելիս մարզադաշտում 9:1 հաշվով պարտության մատնեց ԼանսինՄաքսային մարմնի հետ հաղորդակցության և հետադարձ կապի ապահովում՝ շուրջօրյա և աշխատանքային ռեժիմներովՊետք չի լինել մի տեղ, որտեղ ոչ դու ես ուզում, ոչ մյուսները. Միրզոյան Նոյեմբերի 8-ի երեկոյան հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա2027 թվականին Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելը կարող է իրատեսական լինելՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված ենԵթե 64 միլիարդ չարաշահում է, ի՞նչ կապ ունի Ալիևը այդտեղ. Նիկոլ ՓաշինյանՈւշիի հատվածում 9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հատվածը եղել է պատշաճ գծանշված. ՏԿԵ նախարարԱնթալիա մեկնելու պլաններ ունեմ՝ մասնակցելու COP-ինՀուսով եմ՝ ՌԴ-ի մեր գործընկերների հետ կհաջողվի առողջացնել մեր հարաբերությունները. ՄիրզոյանԿվերականգնվի Աբովյան համայնքի սեփականության իրավունքը Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՌեալը 3:2 հաշվով կամային հաղթանակ կորզեց Աթենքի ԱԵԿ-իցՓաստաբանը խուզարկության ժամանակ օտարերկրյա վստահորդից 820 հազար դրամ է հափշտակելՍաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով զոհվել են կանայք և երեխաներԱնվտանգության ստեղծում, որը կերաշխավորի, որ հակամարտությունն այլևս չի կրկնվիՉունեմ դիտարկում, հավաքն ասում է ինքն իր մասին. Փաշինյանը՝ հայաստանյան ընդդիմադիր ուժերի համախմբման մասինՄենք աջակցում ենք վրաց ժողովրդին և նրա՝ Եվրամիության մաս լինելու ձգտմանը. Կայա ԿալասԵրևանի պետական բժշկական համալսարանի Հերացի ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անցՄեր հեռանկարում Հայաստանի անդամակցությունն է Եվրամիությանը. ՄիրզոյանՄեկ առողջություն, մեկ ապագաՀավատում եմ, որ կարող ենք հասնել ցանկալի արդյունքիԿանխվել է հրդեհի տարածումը․ ՆԳՆՂրղզստանը քննարկում է էներգետիկ ըմպելիքների արտադրության ու ներմուծման արգելքի հարցը
Բիզնես

Ամուլսարի հանքավայրը կշահագործվի առաջիկայում

Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի շրջանակում «Լիդիան Արմենիա» ընկերությունը, ՀՀ կառավարությունը՝ ի դեմս Էկոնոմիկայի նախարարության, և Ջերմուկ, Վայք, Սիսիան համայնքները համաձայնագիր են կնքել։ Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է, որ Ամուլսարի հանքավայրը կշահագործվի առաջիկայում։ Գևորգ Պապոյանը պարզաբանել է, որ համաֆինանսավորվող սուբվենցիաներով կկառուցվեն ճանապարհներ ու ջրագծեր, բայց համայնքները կարող են նաև այնպիսի ծրագրեր իրականացնել, որոնց համար անհրաժեշտ չէ սուբվենցիոն օժանդակություն։

Համայնքային զարգացման համաձայնագրով ավելի քան 100 մլն դոլար կտրամադրվի Ամուլսարի ազդակիր համայնքներին։ Այդ փաստաթղթով են կարգավորվելու հարաբերությունները Էկոնոմիկայի նախարարության, «Լիդիան Արմենիա» ընկերության և ազդակիր համայնքների՝ Ջերմուկի, Սիսիանի և Վայքի միջև։ Պարզաբանում է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը․

«Փաստացիորեն սեպտեմբեր–հոկտեմբերին տարեկան 7 մլն դոլար է «Լիդիան Արմենիա»–ն տալու, իսկ արդեն սեպտեմբերից  այդ գումարը կդառնա 9 մլն դոլար, քանի որ հանքը սեպտեմբերից կաշխատի։ Պարոն Ալոյանը մեզ խոստացել է, որ ոսկու առաջին ձուլակտորը  սեպտեմբերին մենք կունենանք, և փաստացիորեն հանքարդյունաբերությունը կմեկնարկի ամբողջ ծավալով»։

Տարեկան ներդրման 70 %-ը բաշխվելու է Ջերմուկ, Վայք և Սիսիան խոշորացված համայնքների միջև։ Բանաձևը հիմնվում է մի շարք գործոնների վրա՝ ներառյալ  ազդակիր Ջերմուկ, Կեչուտ, Գնդեվազ, Սարավան և Գորայք բնակավայրերի բնակչության թիվը, Ամուլսարի ծրագրի համար օգտագործվող հողատարածքների մակերեսը և հանքի ենթակառուցվածքներին բնակավայրերի մոտ լինելը։ Բայց գումարը տրամադրվելու է ոչ թե անմիջապես համայնքներին, այլ ընկերության ստեղծած հիմնադրամին: «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյան․

«Սա կարևոր ներդրում է բոլոր համայնքների համար, որոնք մեզ գործընկեր են՝ Ջերմուկ, Վայք, Սիսիան։ Շատ կարևոր է, որ մինչև այսօր աշխատել ե նք համայնքների հետ, սա պարտավորություն է, որ մենք շարունակելու ենք աշխատել»։

Ամուլսարի հանքավայրի շահագործումը տարեկան 100 մլն դոլար հարկային եկամուտ կապահովի, եթե ոսկու միջազգային գինը պահպանվի ներկայիս միջակայքում, վստահեցնում է Գևորգ Պապոյանը․

«Ծրագրի էությունն այն է, որ պետությունը ոչ միայն հարկերի ու տուրքերի տեսքով է եկամուտ ստանալու, այլև պետությունը 12,5 % փայատեր է, շահույթի մի մասը պետությանն է։ Սա էլ բավարար չէ, ևս 9 մլն դոլար կտրամադրվի համայնքներին, և սուբվենցիոն ու ոչ սուբվենցիոն ծախսեր կարվեն»։

Գործադիրում վստահ են, որ առաջիկա տարիներին երեք համայնքում հազարավոր նոր աշխատատեղեր կստեղծվեն, որոնք բարձր եկամուտ կապահովեն տեղացիների համար։

armradio.am