Բարդ ժամանակներ դեռ կգան
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կոչ է արել ողջ մրցաշրջանի ընթացքում թիմից միայն իդեալական արդյունքներ չակնկալել։
«Սերուցքայինները» նախօրեին վստահորեն առավելության էին հասել «Մալագայի» նկատմամբ (4-0) և Իսպանիայի Լա լիգայի մեկնարկային երեք տուրերից հետո 9 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը։
«Բարդ ժամանակներ դեռ կգան. մենք պարտություններ կկրենք և կտուժենք վնասվածքներից, ձեր քննադատությունը կլինի արդարացված, իսկ երկրպագուները մեզ կսուլեն։ Ես գիտեմ, որ այդ ամենը լինելու է։
Հենց այդպիսի պահերին մենք պետք է տոկունություն դրսևորենք, շարունակենք պայքարել և թույլ չտանք, որպեսզի այդ բարդ ժամանակահատվածը կործանի ողջ մրցաշրջանը»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է պորտուգալացի մասնագետը։
Սեպտեմբերի 4-ին մադրիդյան գրանդն արտագնա խաղում ուժերը կչափի «Բետիսի» հետ։
armsport.am

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում