Արգելվել է Զարուհի Փոստանջյանի մուտքը Վրաստան
Վրաստանի սահմանապահներն արգելել են «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար, Երեւանի ավագանու անդամ Զարուհի Փոստանջյանին մուտք գործել այդ երկիր: Ընդդիմադիր գործիչը հատել է Հայաստանի «Բավրա» անցակետը, սակայն վրացական «Նինոծմինդա» անցակետում տեղի աշխատակիցներն ասել են, որ Փոստանջյանի մուտքն արգելված է այդ երկիր:
Ընդդիմադիր գործիչը «Ազատությանը» https://www.azatutyun.am/a/28987617.html պատմեց, որ փորձել է ճշտել արգելքի պատճառները` օրինակ, արդյո՞ք կասկածվում է որեւէ հանցագործության մեջ կամ վարակակիր է եւ այլն, Վրաստանի սահմանապահները, սակայն, Փոստանջյանին մի գրություն են փոխանցել, որում որպես արգելքի պատճառ նշված է «օրենքով նախատեսված այլ դեպքերը»` առանց մանրամասների:
Զարուհի Փոստանջյանը կուսակիցների հետ հայաբնակ Ախալքալակի շրջան էր մեկնում «Երկիր Ծիրանի»-ի նախաձեռնած համահայկական ընդվզման քարոզչության նպատակով: Վերջին անգամ նույն ծրագրով Փոստանջյանը Ախալքալակում հանդիպումներ էր անցկացրել մոտ երկու ամիս առաջ, ինչպես փոխանցեց կուսակցության ղեկավարը, առանց միջադեպերի:
2015 թվականին Փոստանջյանը համակիրների հետ բողոքի ակցիա էր կազմակերպել Թբիլիսիում հայկական Սուրբ Գեւորգ եկեղեցու վերաբացման արարողության ժամանակ: Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ Վրաստանի իշխող ուժի` «Վրացական երազանք»-ի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին:
Զարուհի Փոստանջյանը հավանական է համարում, որ վրացական կողմն իր մուտքի արգելքը սահմանել է Հայաստանի իշխանությունների խնդրանքով:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին