Չկա պատճառ, որ մենք մեզ զրկենք երազանքներից ու չգնանք մեր հաջորդ նպատակի հետևից
Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպայի համար Եվրոպայի լիգայի հիմնական փուլում որպես մրցակիցներ նախընտրելի ակումբները պորտուգալական թիմերն են:
«Սա շատ կարևոր է ոչ միայն «Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստների, այլև հայկական ֆուտբոլի համար, քանի որ «Արարատ-Արմենիա»-ն հայկական առաջին ակումբն է, որը կխաղա ԵԼ-ի հիմնական փուլում: Երբ եկա այս ակումբ, ցանկանում էի, որ ֆուտբոլիստներս երազանքներ ունենան ու իրենց առաջ նպատակներ դնեն: Հիմա էլ չկա պատճառ, որ մենք մեզ զրկենք երազանքներից ու չգնանք մեր հաջորդ նպատակի հետևից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Տուլիպան:
Վերջինիս խոսքով՝ այս խաղում «Արարատ-Արմենիա»-ն իր լավագույն խաղը չցուցադրեց՝ հատկապես առաջին կեսում, ու թիմը սխալվում էր երկար փոխանցումների ժամանակ:
«Կցանկանամ, որ Եվրոպայի լիգայում մրցենք պորտուգալական ակումբների հետ, օրինակ՝ «Բենֆիկա»-ի ու «Բրագա»-ի հետ, քանի որ հնարավորություն կունենամ տուն վերադառնալու»,- շեշտեց նա:
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի հիմնական փուլի վիճակահանությունը կկայանա օգոստոսի 28-ին: Եվրոպայի լիգայի որակավորման 4-րդ փուլի երկրորդ խաղում «Արարատ-Արմենիա»-ն Երևանում ընդունեց ռումինական «Կրայովա»-ին ու հաղթեց նվազագույն հաշվով: Առաջին խաղն ավարտվել էր 1-1 հաշվով։

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում