Լավրովը խոսել է Քոչարյանին ու Սարգսյանին առաջադրված մեղադրանքի մասին
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի ու որդու կալանավորմանը։ Լրագրողի հարցին ի պատասխան Լավրովը հիշեցրել է, որ մեղադրանք է առաջադրված նաև նախկին նախագահ Սերժ Սարգսյանին։
«Մեր ԱԳՆ-ի դիրքորոշումն է, որ մենք ելնում ենք հայ ժողովրդի շահերից։ Տեսնում ենք, թե ինչպես են նրա շահերը դարերի ընթացքում հյուսված եղել մեր ժողովրդի շահերի հետ։ Միշտ, ժամանակի երկար հատվածներում, մենք եղել ենք միասին, համերաշխ միմյանց հետ. Ռուսաստանն ոչ մեկ անգամ է օգնության հասել հայ ժողովրդին և Հայաստանի ղեկավարությանը ծանր իրավիճակներում։ Այդ շահերը, անշուշտ, պետք է գերիշխող լինեն»։
Այս համատեքստում նա նաև նշել է. «Հիմա Երևանի իշխանության ներկայիս ներկայացուցիչները առաջնորդվում են այլ խնդիրներով։ Հռչակված է Եվրոպական միությանն ուղղվածության նպատակը, ընդունվել է ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենք։ Բայց երբ Եվրասիական տնտեսական միության երկրները հանդես եկան հայտարարությամբ՝ կոչ անելով հայաստանյան ղեկավարությանը հանրաքվե անցկացնել և կողմնորոշվել՝ ցանկանո՞ւմ են լինել ԵՄ-ում, թե՞ մնալ ԵԱՏՄ-ում, իմ կարծիքով՝ դա բոլորովին արդարացված խնդրանք է։ Մեկ կազմակերպության նորմերն անհամատեղելի են մյուս կազմակերպության հետ։ Այս մասին արդեն բազմիցս ասվել է։
Բայց Հայաստանի վարչապետ Փաշինյանն ասաց, որ երբ ժամանակը գա, ինքը կկողմնորոշվի։ Ի՞նչ է նշանակում «երբ ժամանակը գա»։ Եթե դու օրենք ես ընդունել Եվրոմիությանը Հայաստանի անդամակցության մեկնարկի մասին։ Բառացիորեն վերջերս նորություններ էի կարդում այն մասին, որ Փաշինյանը հայտարարել է, թե հանրաքվեի մասին հնարավոր կլինի խոսել, երբ իրենք հայտ ներկայացնեն Եվրոմիությանը, երբ դրան արձագանք լինի և երբ պատրաստվի այդ անդամակցության «ճանապարհային քարտեզը»։ Այն ժամանակ, նրա խոսքով, էլ կլինի հանրաքվեն։
Իմ կարծիքով՝ դա խոսում է հայ ընտրողների, հայ ժողովրդի նկատմամբ ոչ այնքան մեծ վստահության մասին։ Հենց պետք է ցույց տալ ազնիվ ընտրություն՝ ինչի միջև ես ընտրություն անում, ինչպես ես հիմա ապրում, երբ վերջին երեք տարիներին ապրանքաշրջանառությունը եղել է վեց միլիարդից ավելի, մեկ տարի՝ 12 միլիարդ։ Ընդհանուր առմամբ, Հայաստանը զարգանում էր ԵԱՏՄ-ի հաշվին»,- ասել է նա։

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում