Ռուսաստանը «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Մոսկվայում Ռումինիայի դեսպանության աշխատակցին
Ռուսաստանը որպես պատասխան միջոց «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Մոսկվայում Ռումինիայի դեսպանության աշխատակցին, ասվում է Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրության մեջ: «Օգոստոսի 27-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի վարչություն է կանչվել Ռուսաստանում Ռումինիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Լիլիանա Բուրդան, որին հանձնվել է նախարարության նոտան Մոսկվայում Ռումինիայի դեսպանության աշխատակցին պերսոնա նոն գրատա հայտարարելու մասին», - նշված է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունում ընդգծել են, որ «սույն միջոցը պատասխանն է ռումինական կողմի ավելի վաղ ձեռնարկած անհիմն որոշման՝ Բուխարեստում Ռուսաստանի դեսպանության աշխատակցին պերսոնա նոն գրատա հայտարարելու վերաբերյալ»:
Ռումինիայի արտաքին քաղաքական գերատեսչությունն ավելի վաղ հրապարակել է հայտարարություն, որ Բուխարեստը վտարում է ՌԴ դիվանագետի այն բանից հետո, երբ Ռումինիայի ռազմաօդային ուժերը երեք օրվա ընթացքում երկրի ազգային օդային տարածքում խոցել են երեք անօդաչու թռչող սարք, որոնք, ըստ Ռումինիայի վարկածի, ռուսական են:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Տեղեկատվության և մամուլի վարչության փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը հայտնել է, որ Ռուսաստանը հետ չի կանչի իր դեսպանին Բուխարեստից՝ ի պատասխան ռումինական կողմի համապատասխան միջոցի, բայց ռուս դիվանագետի արտաքսմանը կտա պատշաճ պատասխան:

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում