Էդուարդ Սպերցյանը հերթական արդյունավետ գործողությունն է գրանցել իր նոր ակումբի կազմում
Հայաստանի ազգային հավաքականի և Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Ահլիի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հերթական արդյունավետ գործողությունն է գրանցել իր նոր ակումբի կազմում։
ՖԻՖԱ-ի Միջմայրցամաքային գավաթի խաղարկության առաջին փուլում «Ալ-Ահլին» մրցել է Նոր Զելանդիան ներկայացնող «Օքլենդի» հետ։ Հանդիպման 63-րդ րոպեին 26-ամյա Սպերցյանի կատարած հիանալի փոխանցումից հետո Սալեհ Աբու Ալ-Շամաթը բացել է խաղի հաշիվը։ Այս գոլը միակն էր հանդիպման ընթացքում, և ջիդդայական ակումբը 1:0 հաշվով պարտության է մատնել Օվկիանիայի ուժեղագույն թիմին։
Նշենք, որ «Կրասնոդարի» նախկին ավագն արդյունավետ գործողությամբ է աչքի ընկել «Ալ-Ահլիի» կազմում անցկացրած բոլոր 4 հանդիպումներում։ Նրա ակտիվում կա արդեն 2 գոլ և 3 գոլային փոխանցում։
Ջիդդան ներկայացնող թիմը Միջմայրցամաքային գավաթին մասնակցում է որպես Ասիայի Չեմպիոնների լիգայի Էլիտայի հաղթող։ Մրցաշարի երկրորդ փուլում Սպերցյանի թիմը սեպտեմբերի 19-ին ՀԱՀ-ում կմրցի աֆրիկյան ուժեղագույն ակումբի՝ «Մամելոդի Սանդաունզի» հետ։
ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր ՊՍԺ-ն ավտոմատ կերպով արդեն ապահովել է իր տեղը այս մրցաշարի եզրափակիչում։

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում