Վերջնականապես ձևավորվեց Չեմպիոնների լիգայի մասնակիցների կազմը
Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան հանդիպումներով վերջնականապես ձևավորվեց 2026/27 մրցաշրջանի հիմնական՝ լիգայի փուլի մասնակիցների կազմը։ Նորացված ձևաչափով մրցաշարի գլխավոր փուլում հանդես կգա 36 ակումբ։
Թիմերից 29-ը հիմնական փուլի ուղեգիր էին նվաճել ուղղակիորեն, իսկ մնացած 7 տեղերը բաժին հասան որակավորման փուլի արգելքը հաղթահարած ակումբներին: Այդ վերջին ուղեգրերն ապահովել են «Ֆեներբահչեն», ԱԵԿ-ը, «Վիկինգը», «Սլովանը», Զագրեբի «Դինամոն», «Ցրվենա Զվեզդան» և «Յանգ Բոյզը»:
Լիգայի փուլի վիճակահանության արարողությունը կկայանա այսօր՝ օգոստոսի 27-ին, Երևանի ժամանակով 21:00-ին։ Մասնակից ակումբները կբաժանվեն 4 զամբյուղի:
Բոլոր 36 թիմերը կձևավորեն մեկ միասնական մրցաշարային աղյուսակ։ Յուրաքանչյուր թիմ կանցկացնի 8 հանդիպում վիճակահանությամբ որոշված մրցակիցների հետ (4-ը՝ տանը, 4-ը՝ դրսում)։ Լավագույն արդյունք գրանցած 8 թիմերը ուղղակիորեն դուրս կգան 1/8 եզրափակիչ, իսկ 9-ից 24-րդ տեղերը զբաղեցրած ակումբները կմասնակցեն անցումային ստուգատեսի (փլեյ-օֆֆ)՝ մյուս 8 ուղեգրերը վիճարկելու համար:
Լիգայի փուլ դուրս եկած թիմերի ամբողջական ցանկը՝ ըստ երկրների.
Անգլիա. «Արսենալ», «Մանչեսթեր Սիթի», «Մանչեսթեր Յունայթեդ», «Ասթոն Վիլա», «Լիվերպուլ»
Իսպանիա. «Բարսելոնա», «Ռեալ Մադրիդ», «Վիլյառեալ», «Ատլետիկո Մադրիդ», «Բետիս»
Իտալիա. «Ինտեր», «Նապոլի», «Ռոմա», «Կոմո»
Գերմանիա. «Բավարիա», «Բորուսիա Դորտմունդ», «Լայպցիգ», «Շտուտգարտ»
Ֆրանսիա. ՊՍԺ, «Լանս», «Լիլ»
Նիդերլանդներ. ՊՍՎ, «Ֆեյենորդ»
Պորտուգալիա. «Պորտու», «Սպորտինգ»
Թուրքիա. «Գալաթասարայ», «Ֆեներբահչե»
Նորվեգիա. «Բուդյո-Գլիմտ», «Վիկինգ»
Բելգիա. «Բրյուգե»
Չեխիա. «Սլավիա»
Ուկրաինա. «Շախտյոր»
Ադրբեջան. «Սաբահ»
Ավստրիա. ԼԱՍԿ
Հունաստան. ԱԵԿ
Սլովակիա. «Սլովան»
Հավելենք, որ մրցաշարի գործող հաղթողը ֆրանսիական ՊՍԺ-ն է։ Փարիզյան ակումբը եվրոպական ամենահեղինակավոր ակումբային մրցաշարում հաղթել է երկու տարի անընդմեջ:

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում