ՌԴ ԱԳՆ- ն՝ ընդդեմ Փաշինյանի. բանավեճ Հայաստանի երկաթուղու ռուսական կոնցեսիայի շուրջը
Այն փաստարկները, թե Ռուսաստանի կոնցեսիան խանգարում է Հայաստանին դառնալ լոգիստիկ նախաձեռնությունների մասնակից, չեն համապատասխանում իրականությանը, հայտարարել է ՌԴ արտգործնախարարությունը։
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունն ընդգծել է, որ այս հարցի վերաբերյալ բոլոր պարզաբանումները տրվել են տարբեր մակարդակներում։ Ըստ հայտարարության՝ հայկական կողմը դժվարանում է հակափաստարկներ ներկայացնել
ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն «առավելագույնս պատասխանատու կերպով կատարում է իր պարտավորությունները, իրականացրել է զգալի ներդրումներ՝ ավելի քան 30 միլիարդ ռուբլի, այդ թվում՝ շարժակազմի թարմացման ուղղությամբ»։
«Հենց ռուսաստանցի երկաթուղայինների մասնագիտական կարողություններն են օգնել Հայաստանին պահպանել մրցակցային առավելությունները, որոնք այսօր, սկզբունքորեն, հնարավորություն են տալիս խոսել տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման մասին»,- ԱԳՆ հայտարարությունից մեջբերում է անում ՏԱՍՍ- ը։
Օգոստոսի 24-ին ՀՀ ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելու ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Մենք մեծագույն հարգանքով ենք վերաբերվում Ռուսաստանի Դաշնությանը եւ նրա շահերին, բայց Հայաստանի երկաթուղին ռուսական կառավարման ներքո լինելու պատճառով՝ հիմա մենք կանգնած ենք Հայաստանը միջազգային երկաթուղային ցանցին ինտեգրելու պատմական այս հնարավորությունը կորցնելու վտանգի առաջ»։
Ըստ Փաշինյանի՝ այժմ ակտիվացել է Թուրքիայի տարածքում Կարս-Դիլիջու, այսինքն՝ Կարսից Նախիջեւան երկաթուղու կառուցման ընթացքը։ «Հասկանալի է, որ մենք չենք կարող արգելել կամ արգելակել այդ երկաթուղու կառուցումը եւ պետք է առերեսվենք այն փաստի հետ, որ Երասխ-Ախուրիկ երկաթուղին պետք է մրցակցի Դիլիջու-Կարս երկաթուղու հետ, եւ սրա համար մենք պետք է հնարավորինս արագ Երասխ-Ախուրիկը բերենք մրցակցային լավ վիճակի եւ հետագայում էլ ապահովենք երկաթուղու կողմից ծառայությունների բարձր որակը եւ մրցունակ գինը»,- ասել էր նա։
Վարչապետը կրկնել էր ավելի վաղ իր առաջարկը. Մոսկվային կոչ էր արել ճկունություն ցուցաբերել եւ կոնցեսիայի իրավունքը վաճառել Հայաստանի եւ Ռուսաստանի համար ընդունելի երրորդ երկրի։
armradio.am


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
Շնորհակալություն, Սանդրո՛, Նոայում կատարած աշխատանքի և անմնացորդ նվիրման համար
Վրաստանի ՆԳՆ-ը կոչ է արել քաղաքացիներին և լրատվամիջոցներին «զերծ մնալ չստուգված տեղեկատվության տարած...