Արագածոտնի քրեական ոստիկանները թմրանյութի 122 փաթեթ են հայտնաբերել․ 27-ամյա երիտասարդը կալանավորվել է
Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Էջմիածնի բնակիչ 27-ամյա մի երիտասարդ Աշտարակ քաղաքի տարբեր վայրերում իրացման նպատակով տեղադրում է թմրամիջոց։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:
Հետագա միջոցառումներն արդյունք տվին օգոստոսի 18-ին։ Ժամը 19․30-ի սահմաններում Նոր Երզնկա տանող ճանապարհին թմրամիջոց տեղադրելու պահին երիտասարդը ձերբակալվեց և իր վարած մեքենայով հանդերձ տեղափոխվեց վարչություն։ Մեքենան կնիքվեց պահպանվող հատուկ տարածքում։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալման վայրում կատարված զննությամբ հայտնաբերվեց արդեն տեղադրված 9 փաթեթ՝ մոտ 30 գրամ ընդհանուր քաշով։
Դատարանի որոշմամբ երիտասարդի վարած մեքենայում կատարված խուզարկությամբ էլ հայտնաբերվեց տարագույն կպչուն ժապավեններով 113 փաթեթ՝ մոտ 200 գրամ ընդհանուր քաշով, նաև՝ մոխրացած հետքերով կաթուցիչ, մեկուկես միլիոն դրամ և ատրճանակ, որն, ըստ երիտասարդի, գազային է։
Էջմիածինցի 27-ամյա երիտասարդը կալանավորվել է։ Հանգամանքները պարզվում են։

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում