«Չելսին» արտագնա խաղում 3:2 հաշվով առավելության հասավ «Ֆուլհեմի» նկատմամբ
Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջին տուրում լոնդոնյան «Չելսին» արտագնա խաղում 3:2 հաշվով առավելության հասավ «Ֆուլհեմի» նկատմամբ: Այս հանդիպումը նշանավորվեց որպես «Չելսիի» առաջին պաշտոնական խաղը իսպանացի մասնագետ Խաբի Ալոնսոյի գլխավորությամբ, ով թիմի ղեկը ստանձնել է այս ամռանը:
Խաղը բավականին ակտիվ և արդյունավետ մեկնարկ ունեցավ: Արդեն առաջին իսկ րոպեին Ժոաո Պեդրոն առաջ մղեց «ազնվականներին»: 23-րդ րոպեին տանտերերի կազմում աչքի ընկավ Ջոշուա Քինգը՝ հավասարեցնելով հաշիվը: Առաջին խաղակեսի վերջնամասում՝ 41-րդ րոպեին, «Չելսիի» նորեկ Մորգան Ռոջերսը կրկին վերականգնեց հյուրերի առավելությունը։
Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 49-րդ րոպեին, Քոուլ Պալմերը հաշիվը դարձրեց 3:1․ հատկանշական է, որ Պալմերն ու Պեդրոն այս խաղում փոխանակվեցին նաև գոլային փոխանցումներով: 54-րդ րոպեին Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Գոնսալո Գարսիան կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն «Ֆուլհեմին» ավելին անել չհաջողվեց:

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում