Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնի ծրագրում ընդգրկված է 54 միջոցառում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ սեպտեմբերի 4-6-ը Հանրապետության հրապարակում կանցկացվի Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնը։ Փառատոնի ծրագրում ընդգրկված է 54 միջոցառում. մասնակցում են գրողներ և հրատարակիչներ 13 երկրից:
Գրքի երևանյան 9-րդ փառատոնի թեման լեզուն է՝ որպես քաղաքակրթության հիշողությունն ամբարող և փոխանցող միակ երևույթ։
Գրքի ցուցահանդես-տոնավաճառին մասնակցող շուրջ 60 կազմակերպությունները գրքերը վաճառելու են 20-40 տոկոս զեղչով:
Փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին՝ ժամը 19:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում: Բացմանը կհաջորդի Ռուբեն Հախվերդյանի «Խոսքեր» գրքի շնորհանդեսը, տեղի կունենա հանդիպում անվանի երգահանի հետ:
Փառատոնի փակման արարողությունը և գրական մրցանակաբաշխությունը տեղի կունենան նույն վայրում սեպտեմբերի 6-ին՝ ժամը 20:00-ին: Այդ օրը հայտնի կդառնան հանրապետական գրական մրցույթի հաղթողների անունները: Մրցույթին ներկայացվել է 455 հայտ, որոնցից հաստատվել են 205-ը:
Կամփոփվեն նաև Սարոյանի անվան կարճ արձակի միջազգային մրցույթի արդյունքները, որին ներկայացվել է 62 հայտ 19 երկրից:
Այս տարի առաջին անգամ փառատոնային ծրագրում ներառվել է նաև արևմտահայերեն բանաստեղծության մրցույթը, որը միավորել է աշխարհասփյուռ հայ բանաստեղծներին․ ստացվել է 23 հայտ 8 երկրից: Հաղթողի անունը հայտնի կդառնա սեպտեմբերի 6-ին:
Ծրագիրը՝ այստեղ:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում