«Ոսկե գնդակի» ամենաարժանի հավակնորդը
Գերմանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» լեգենդար նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը կարծում է, որ այս տարվա «Ոսկե գնդակի» ամենաարժանի հավակնորդը ՊՍԺ-ի վրացի վինգեր Խվիչա Կվարացխելիան է։
25-ամյա խաղացողն օգնել է փարիզյան գրանդին երկրորդ տարին անընդմեջ նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը և ճանաչվել մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ, սակայն նա չի մասնակցել աշխարհի առաջնությանը։ Ընդունված է համարել, որ հենց Մունդիալին չմասնակցելու հանգամանքն էլ զգալիորեն նվազեցնում է հեղինակավոր անհատական մրցանակին արժանանալու նրա շանսերը։
«Ոսկե գնդակը» պետք է բաժին հասնի Կվարացխելիային։ Հնարավոր է՝ նա չնվաճի այն, բայց նա բոլորից լավն էր։ Աշխարհի առաջնության լավագույն խաղացողները՝ Մեսսին, Մբապեն, Բելինգհեմն ու Ռոդրին, միջին մրցաշրջան են անցկացրել իրենց ակումբներում։ Խվիչան գերազանցեց բոլորին, բացի այդ, նա հանդես է գալիս ներկայիս ամենաուժեղ ակումբում»,- գերմանացի նախկին ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Madrid Zone-ը։
Ավարտված մրցաշրջանում ՊՍԺ-ի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 48 հանդիպումներում Խվիչա Կվարացխելիան դարձել է 19 գոլի և 11 արդյունավետ փոխանցման հեղինակ։

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում