Կրեմլում Երևանին հիշեցրել են Թուրքիայի և այլ երկրների ԵՄ-ին անդամակցության փորձը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԵՄ-ին անդամակցության մասին հայտարարություններին։ Կրեմլում Երևանին հիշեցրել են Թուրքիայի և այլ երկրների փորձը, որոնք հայտը ներկայացնելուց հետո արդեն տասնամյակներ շարունակ սպասում են ԵՄ անդամակցությանը։
Անդրադառնալով ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին ՀՀ վարչապետի հայտարարությանը, Պեսկովն ասել է, որ ԵՄ-ին անդամակցության դիմում ներկայացնելուց հետո, Երևանը ԵԱՏՄ շրջանակներում կբախվի խորը հակասությունների, որոնք վնասակար կլինեն հենց Հայաստանի համար։
«Այստեղ կա շատ կարեւոր մի հանգամանք, որի մասին խոսել են նաեւ մեր ներկայացուցիչները եւ առաջին հերթին՝ մեր երկրի ղեկավարը։ Հայտը ներկայացնելուց հետո Հայաստանը ստիպված կլինի սկսել իր օրենսդրությունը ամենատարբեր ոլորտներում՝ եւ առեւտրային, եւ բուսասանիտարական, եւ մաքսային եւ այլն, եւ այլն, համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին, ԵՄ չափանիշներին։ Այդ չափանիշներին չեն համընկնում այն չափանիշներին հետ, որոնք ընդունված են մեզ մոտ եւ որոնք գործում են ԵԱՏՄ տարածքում։ Եվ հենց այստեղ մենք կբախվենք խոր հակասությունների, որոնք առաջին հերթին վնասելու են հենց Հայաստանին»,- Պեսկովի խոսքերն է մեջբերել ՏԱՍՍ- ը։

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում