Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ արտահերթ նիստ կգումարվի FlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթները Միխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկից Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսի Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ Պետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է Չինաստանին Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Ferrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված է Արսենալը հերթական երեք միավորը վաստակեց ՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. Պեսկով Ֆրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարները

ԱԺ արտահերթ նիստ կգումարվիFlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթներըՄիխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկիցԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսիՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՊետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է ՉինաստանինՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էFerrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված էԱրսենալը հերթական երեք միավորը վաստակեցՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. ՊեսկովՖրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարներըՌոնալդուն հրաժեշտ է տալիս Պորտուգալիայի ազգային հավաքականինԿապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտելՀերցոգը խորհրդակցություններ է անցկացրել Քնեսեթում ամենաքիչ մանդատներ ունեցող կուսակցությունների հետԿառավարությունը 200 միլիոն դրամ է հատկացրել Տավուշի ալպյան մարգագետիններ տանող գրունտային ճանապարհի կառուցմանըՄանչեսթեր Սիթին 3:2 հաշվով առավելության հասավ ՌԲ Լայպցիգի նկատմամբԿառավարությունը հաստատեց 63–72 տարեկան քաղաքացիների բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրըՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երրորդ եռամսյակի համառոտագիրըՄեկ հանդիպման ընթացքում՝ 53 կարմիր քարտԱյնտեղ մի շատ կարևոր անձ պակասում էր. վարչապետը՝ ընդդիմադիրների հավաքի մասինՌաֆինյայի հետ պայմանագիրը երկարաձգվելու էԱնվավեր է ճանաչվել մանկապարտեզի օտարման գործընթացըՀայաստանի երեք համալսարանում կներդրվի ֆիզիկական արհեստական բանականության կրթական նոր ծրագիրՎենսը փորձում է օգտագործել պարտությունը ընտրություններին նախապատրաստվելու համար. Fox NewsԷրդողանը նոյեմբերի 8-ին կմեկնի ԱդրբեջանSwift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերումԿոմոն Բոլար-Դելելիս մարզադաշտում 9:1 հաշվով պարտության մատնեց ԼանսինՄաքսային մարմնի հետ հաղորդակցության և հետադարձ կապի ապահովում՝ շուրջօրյա և աշխատանքային ռեժիմներովՊետք չի լինել մի տեղ, որտեղ ոչ դու ես ուզում, ոչ մյուսները. Միրզոյան Նոյեմբերի 8-ի երեկոյան հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա2027 թվականին Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելը կարող է իրատեսական լինելՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված ենԵթե 64 միլիարդ չարաշահում է, ի՞նչ կապ ունի Ալիևը այդտեղ. Նիկոլ ՓաշինյանՈւշիի հատվածում 9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հատվածը եղել է պատշաճ գծանշված. ՏԿԵ նախարարԱնթալիա մեկնելու պլաններ ունեմ՝ մասնակցելու COP-ինՀուսով եմ՝ ՌԴ-ի մեր գործընկերների հետ կհաջողվի առողջացնել մեր հարաբերությունները. ՄիրզոյանԿվերականգնվի Աբովյան համայնքի սեփականության իրավունքը Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՌեալը 3:2 հաշվով կամային հաղթանակ կորզեց Աթենքի ԱԵԿ-իցՓաստաբանը խուզարկության ժամանակ օտարերկրյա վստահորդից 820 հազար դրամ է հափշտակելՍաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով զոհվել են կանայք և երեխաներԱնվտանգության ստեղծում, որը կերաշխավորի, որ հակամարտությունն այլևս չի կրկնվիՉունեմ դիտարկում, հավաքն ասում է ինքն իր մասին. Փաշինյանը՝ հայաստանյան ընդդիմադիր ուժերի համախմբման մասինՄենք աջակցում ենք վրաց ժողովրդին և նրա՝ Եվրամիության մաս լինելու ձգտմանը. Կայա ԿալասԵրևանի պետական բժշկական համալսարանի Հերացի ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անցՄեր հեռանկարում Հայաստանի անդամակցությունն է Եվրամիությանը. ՄիրզոյանՄեկ առողջություն, մեկ ապագաՀավատում եմ, որ կարող ենք հասնել ցանկալի արդյունքիԿանխվել է հրդեհի տարածումը․ ՆԳՆՂրղզստանը քննարկում է էներգետիկ ըմպելիքների արտադրության ու ներմուծման արգելքի հարցը
Մամուլ

Շահագործման համար ոչ պիտանի մեքենա՞, թե՞ ողբերգական վթար․ մամուլի հրապարակումները բազմաթիվ ծանր հարցեր են առաջացրել

Ճամբարակի տարածաշրջանում «ԳԱԶ-53» մակնիշի բեռնատարը վրաերթի է ենթարկել յոթ զինծառայողի։ 18-ամյա Սուրեն Վարդանյանը մահացել է, ևս վեց զինծառայող վիրավորվել է։ Քննությունը դեռ պետք է պարզի, թե ինչ վիճակում է եղել մեքենան, ինչ պայմաններում են զինծառայողները հայտնվել ճանապարհին, և արդյոք նրանց դուրս գալը կապված է եղել զորամասում տրված որևէ հրահանգի հետ։ Որքան էլ պարզաբանումներ են հնչում, թեման բազմաթիվ նոր հարցեր է առաջացնում։

Ճամբարակի տարածաշրջանում օգոստոսի 19-ին՝ ժամը 21-ի սահմաններում, Ճամբարակ տանող ճանապարհին ողբերգական վրաերթից մեկ զինծառայող զոհվել է, ևս վեցը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ 

Պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ քաղաքացու վարած «ԳԱԶ-53» մակնիշի բեռնատարը վրաերթի է ենթարկել յոթ զինծառայողի։ Վրաերթի դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում վարորդը ձերբակալվել է։

Դեպքի վայր առաջիններից հասած Վահան գյուղի վարչական ղեկավար Արշակ Մկրտչյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում ասում է՝ երբ հասել է, վերջին վիրավոր զինծառայողին արդեն տեղափոխում էին․

«Երբ հասա, վերջին զինվորին արդեն շտապօգնության մեքենայով էին տեղափոխում։ Հետո հիվանդանոցում տեսա, որ Երևանից եկած բրիգադներն արդեն պատրաստվում էին բոլորին տեղափոխելու Երևան»։

Մկրտչյանի փոխանցմամբ՝ վարորդը պատմել է, որ մթության մեջ ճանապարհին չի նկատել զինծառայողներին։ Դեպքի հատվածը, նրա խոսքով, լուսավորված չէ․

«Ինձ ասաց, որ դուրս է եկել ու չի նկատել, որ զինվորներ են վազում ճանապարհով»։

Վարորդը, ըստ համայնքի ղեկավարի, գազալցակայանից տուն վերադառնալիս է եղել։ Բեռնատարն իր սեփականն է և օգտագործվել է մեծ մասամբ գյուղատնտեսական աշխատանքների համար։ Մեքենայի տեխնիկական վիճակի և վարորդական իրավունքի վերաբերյալ մամուլում տարբեր տեղեկություններ են շրջանառվում։ Համայնքի ղեկավարն այդ տվյալները չի հաստատում․

«Չգիտեմ՝ վարորդական վկայական ունեցել է, թե ոչ, բայց գյուղատնտեսական աշխատանքների համար ամեն տարի մեկ ամսով էր օգտագործում»։

Մեքենայի տեխնիկական վիճակին անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ասել է՝ եթե քննությամբ հաստատվի, որ շահագործման համար ոչ պիտանի մեքենան երթևեկել է, ապա դա համակարգային խնդրի մասին կխոսի․

«Պետք է վերջ դրվի այն իրավիճակին, երբ շահագործման համար ոչ պիտանի մեքենաները շարունակում են երթևեկել։ Հիշում եմ, երբ պարեկային ծառայությունը ներդրվում էր, բազմաթիվ մարդիկ ասում էին՝ գյուղատնտեսական աշխատանքներում օգտագործվող մեքենաներից համարանիշ կամ տեխնիկական զննում չպետք է պահանջվի։ Բայց այդ մոտեցումը չէր կարող շարունակվել»։

Բայց մեքենայի հնարավոր տեխնիկական խնդիրն այս պատմության միակ հարցը չէ։ Առայժմ հստակ պատասխան չկա նաև այն հարցին, թե ինչու էին զինծառայողները երեկոյան այդ հատվածում և ինչ էին անում ճանապարհին։

Մամուլում շրջանառվում է վարկած, որ զինծառայողները կարող էին զորամասում պատժի համար դուրս բերված լինել վազքի։ Ըստ այդ տեղեկությունների՝ նրանք հակագազերով են վազել, ինչը կարող էր սահմանափակել տեսանելիությունը։ Սակայն այս տեղեկությունները պաշտոնապես չեն հաստատվել։ Վարչապետ Փաշինյանը ևս ասել է, որ զինծառայողների՝ ճանապարհին լինելու հանգամանքները պետք է պարզի քննությունը․

«Պետք է պարզվի, թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել ողբերգությունը»։

Միևնույն ժամանակ, ըստ համայնքի ղեկավարի, վարորդը դեպքից հետո չի հեռացել տարածքից․

«Փախուստի չի դիմել, մնացել է դեպքի վայրում։ Շատ ծանր վիճակում էր»։

Արշակ Մկրտչյանի խոսքով՝ վարորդը Վահան գյուղի բնակիչ է, պայմանագրային զինծառայող և պատերազմի մասնակից։ Նրա փոխանցմամբ՝ սթափ է եղել։

Վրաերթից զոհված զինծառայողը 18-ամյա Սուրեն Վարդանյանն է։ Նա Ձորաղբյուրից էր, ընտանիքի ավագ որդին։ Բանակ էր զորակոչվել ընդամենը մեկ ամիս առաջ՝ հուլիսի 22-ին։

Վեց վիրավոր զինծառայողներից երեքը, ՊՆ տվյալներով, հետազոտվել են և բժշկական միջամտության կարիք չունեն։ Մյուս երեքը շարունակում են բուժումը, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Այս պահին հաստատված է մեկ զոհի և վեց վիրավորի փաստը։ Մեքենայի տեխնիկական վիճակը, վարորդի իրավական կարգավիճակը, զինծառայողների՝ ճանապարհին հայտնվելու պատճառներն ու միջադեպի մյուս հանգամանքները պետք է պարզի քննությունը։

Մինչև այդ՝ շրջանառվող տեղեկությունները, այդ թվում՝ զինծառայողների հնարավոր պատժի և հակագազերով վազելու մասին, մնում են չհաստատված վարկածներ։

armradio.am