Թուրքիայի հասցեին Նեթանյահուի սպառնալիքներն արտացոլում են նրա միջազգային մեկուսացումը. Դուրան
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության ղեկավար Բուրհանեթթին Դուրանն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հայտարարություններին՝ կապված Սիրիայում Անկարայի գործողությունների հետ:
«Նեթանյահուի հնչեցրած սպառնալիքներն ու սուտը արտացոլում են նրա միջազգային մեկուսացումը, քաղաքական վախերն ու մոլորությունները: Մենք շարունակելու ենք հակազդել ցեղասպանություն իրագործող Նեթանյահուի ապակայունացնող գործունեությանը և աջակցել խաղաղ քաղաքականություն վարող պետություններին, առաջին հերթին՝ Սիրիային և տարածաշրջանի այլ երկրներին»,- ասել է Դուրանը:
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն էլ հայտարարել է, որ Իսրայելը մտադիր չէ համակերպվել Սիրիայում թուրքական ռազմական ներկայության ուժեղացման հետ: Նրա խոսքով՝ դեպի Սիրիայի հարավ թուրքական ռազմական ներկայության առաջխաղացումն անթույլատրելի է:
«Մենք հստակ ազդանշան ենք ուղարկել՝ պետք չէ դա անել։ Ըստ երևույթին, նրանք դա լավ չեն լսել: Ուստի մենք այնպես կանենք, որ նրանք դա ավելի լավ հասկանան»,- նշել է նա։
Թուրքիայի իշխանությունները հերքում են այդ մեղադրանքը:

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում