Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ արտահերթ նիստ կգումարվի FlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթները Միխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկից Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսի Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ Պետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է Չինաստանին Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Ferrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված է Արսենալը հերթական երեք միավորը վաստակեց ՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. Պեսկով Ֆրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարները

ԱԺ արտահերթ նիստ կգումարվիFlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթներըՄիխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկիցԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսիՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՊետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է ՉինաստանինՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էFerrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված էԱրսենալը հերթական երեք միավորը վաստակեցՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. ՊեսկովՖրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարներըՌոնալդուն հրաժեշտ է տալիս Պորտուգալիայի ազգային հավաքականինԿապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտելՀերցոգը խորհրդակցություններ է անցկացրել Քնեսեթում ամենաքիչ մանդատներ ունեցող կուսակցությունների հետԿառավարությունը 200 միլիոն դրամ է հատկացրել Տավուշի ալպյան մարգագետիններ տանող գրունտային ճանապարհի կառուցմանըՄանչեսթեր Սիթին 3:2 հաշվով առավելության հասավ ՌԲ Լայպցիգի նկատմամբԿառավարությունը հաստատեց 63–72 տարեկան քաղաքացիների բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրըՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երրորդ եռամսյակի համառոտագիրըՄեկ հանդիպման ընթացքում՝ 53 կարմիր քարտԱյնտեղ մի շատ կարևոր անձ պակասում էր. վարչապետը՝ ընդդիմադիրների հավաքի մասինՌաֆինյայի հետ պայմանագիրը երկարաձգվելու էԱնվավեր է ճանաչվել մանկապարտեզի օտարման գործընթացըՀայաստանի երեք համալսարանում կներդրվի ֆիզիկական արհեստական բանականության կրթական նոր ծրագիրՎենսը փորձում է օգտագործել պարտությունը ընտրություններին նախապատրաստվելու համար. Fox NewsԷրդողանը նոյեմբերի 8-ին կմեկնի ԱդրբեջանSwift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերումԿոմոն Բոլար-Դելելիս մարզադաշտում 9:1 հաշվով պարտության մատնեց ԼանսինՄաքսային մարմնի հետ հաղորդակցության և հետադարձ կապի ապահովում՝ շուրջօրյա և աշխատանքային ռեժիմներովՊետք չի լինել մի տեղ, որտեղ ոչ դու ես ուզում, ոչ մյուսները. Միրզոյան Նոյեմբերի 8-ի երեկոյան հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա2027 թվականին Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելը կարող է իրատեսական լինելՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված ենԵթե 64 միլիարդ չարաշահում է, ի՞նչ կապ ունի Ալիևը այդտեղ. Նիկոլ ՓաշինյանՈւշիի հատվածում 9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հատվածը եղել է պատշաճ գծանշված. ՏԿԵ նախարարԱնթալիա մեկնելու պլաններ ունեմ՝ մասնակցելու COP-ինՀուսով եմ՝ ՌԴ-ի մեր գործընկերների հետ կհաջողվի առողջացնել մեր հարաբերությունները. ՄիրզոյանԿվերականգնվի Աբովյան համայնքի սեփականության իրավունքը Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՌեալը 3:2 հաշվով կամային հաղթանակ կորզեց Աթենքի ԱԵԿ-իցՓաստաբանը խուզարկության ժամանակ օտարերկրյա վստահորդից 820 հազար դրամ է հափշտակելՍաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով զոհվել են կանայք և երեխաներԱնվտանգության ստեղծում, որը կերաշխավորի, որ հակամարտությունն այլևս չի կրկնվիՉունեմ դիտարկում, հավաքն ասում է ինքն իր մասին. Փաշինյանը՝ հայաստանյան ընդդիմադիր ուժերի համախմբման մասինՄենք աջակցում ենք վրաց ժողովրդին և նրա՝ Եվրամիության մաս լինելու ձգտմանը. Կայա ԿալասԵրևանի պետական բժշկական համալսարանի Հերացի ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անցՄեր հեռանկարում Հայաստանի անդամակցությունն է Եվրամիությանը. ՄիրզոյանՄեկ առողջություն, մեկ ապագաՀավատում եմ, որ կարող ենք հասնել ցանկալի արդյունքիԿանխվել է հրդեհի տարածումը․ ՆԳՆՂրղզստանը քննարկում է էներգետիկ ըմպելիքների արտադրության ու ներմուծման արգելքի հարցը
Սպորտ

Էդգար Պապոյանը՝ վորքաութ մարզաձևի աշխարհի չեմպիոն. նախարարն ընդունել է մարզիկին

Օգոստոսի 15-ին Ռիգայում կայացած վորքաութ մարզաձևի աշխարհի առաջնությունում, Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ, 17-ամյա աթլետ Էդգար Պապոյանը դարձել է բացարձակ չեմպիոն: Ի նշանավորումն հաղթանակի՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է մարզիկին: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը, Street Workout ֆեդերացիայի նախագահ Արթուր Հարությունյանը, փոխնախագահ Հայրապետ Դավթյանը:

Ողջունելով ներկաներին և շնորհավորելով մարզիկին հաղթանակի կապակցությամբ՝ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է. «Այս հաղթանակը, որը նաև ֆեդերացիայի ջանքերի ու երկար տարիների աշխատանքի արդյունքն է, անկասկած, ոգևորեց շատ երեխաների ու պատանիների՝ այսուհետ իրենց ևս տեսնելու այս հաջողության մեջ: Այսօրինակ նվաճումներ և ցանկալի արդյունքներ ունենալուն են ուղղված նաև ՀՀ տարբեր համայնքներում՝ բակային տարածքներում «Վորքաութ» տեսակի մարզահրապարակների ձևավորումը, որը, որպես շարունակական գործընթաց, իրականացվում է՝ կարևորելով պատանիների ֆիզիկական ակտիվության և առողջ ապրելակերպի խթանումը»:

Նախարարը հիշատակել է վերջերս Ճամբարակում կայացած միջոցառումը, որտեղ Էդգար Պապոյանը ևս ցուցադրական ելույթ է ունեցել` ոգևորելով տեղի երեխաներին: Նրա դիտարկմամբ՝ վերջինները ևս որոշակի հմտություններ էին ցուցաբերում մարզաձևում, ինչը ցույց է տալիս աճող հետաքրքրությունը մարզաձևի նկատմամբ:  

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ ՀՀ Կառավարության նոր ծրագրում նախատեսված է 100 կոմբինացված մարզահրապարակների ձևավորման քաղաքականություն այն խոշորացված համայնքներում, որտեղ չկան նման հնարավորություններ: Այդ կոմբինացված մարզահրապարակների անբաժանելի մասը պետք է լինեն «վորքաութ» մարզահրապարակները: Աշխատանքները, ըստ նախարարի, կազմակերպվելու են ֆեդերացիայի հետ համատեղ՝ հաշվի առնելով նրանց փորձն ու ներդրումն այդ ուղղությամբ:

Street Workout ֆեդերացիայի նախագահ Արթուր Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և գնահատանքի համար՝ համառոտ ներկայացնելով մրցաշարի մանրամասներն ու հայ մարզիկի հաղթանակի ընթացքը: Ըստ այդմ՝ Հայաստանն այս մարզաձևի աշխարհի առաջնություններին մասնակցում է 2014 թվականից՝ գրավելով տարբեր՝ ոչ մրցանակային տեղեր: 2026 թվականին առաջնությանը մասնակցել է 170 մասնակից՝ 53 երկրից, որոնց հետ մրցակցությամբ՝ հայ մարզիկը գերազանց արդյունքներ է ցուցաբերել։ Էդգար Պապոյանը Հայաստան է վերադարձել երկու գավաթով: Ինչպես ֆեդերացիայի նախագահն է նշել, մարզիկը մրցել է միջին քաշային կարգում՝ նվաճելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը, և բացի իր քաշային կարգից, բոլոր քաշային կարգերի ընդհանուր միավորների համախումբով ևս գրավել է առաջին տեղը։

«Մրցաշարում հաղթեց ոչ միայն ֆիզիկական ուժը, այլև ռազմավարությունը, որով առաջնորդվել էինք: Տարբեր տարիների մրցաշարերում ունեցած մեր փորձառությունը վերլուծելով, սխալները վեր հանելով ու դրանց վրա աշխատելով, ինչպես նաև Էդգարի աշխատասիրության արդյունքում՝ հասանք հաղթանակի: Մենք Էդգարի օրինակով կարողացանք ցույց տալ, որ յուրաքանչյուր երեխա, յուրաքանչյուր բակում՝ Հայաստանի ցանկացած կետում, կարող է վորքաութ մարզահրապարակում մարզվել և հասնել լավ արդյունքների։ Պարտադիր չէ՝ բոլորը դառնան աշխարհի չեմպիոն, բայց եթե իրենք արդեն մարզվում են, հեռու են մնում վատ սովորույթներից, դա նույնպես հաղթանակ է:  Մոտակա մեկ տարվա ընթացքում, քանի դեռ Էդգարը գործող չեմպիոն է, մեր ուղերձը լինելու է հետևյալը՝ յուրաքանչյուր երեխա բակում մարզվելով կարող է դառնալ չեմպիոն հենց ինքն իր համար, և դա ամենամեծ հաղթանակն է»,- ասել է Արթուր Հարությունյանը։

Նա հավելել է, որ միջազգային գործընկերները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում մարզիկի նկատմամբ՝ կարևորելով նրա ներկայությունը տարբեր մրցաշարերում: Էդգար Պապոյանի ելույթը նպաստել է նաև Հայաստանում առաջնություններ անցկացնելու հնարավորության ստեղծմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մարզաձևի մասսայականացմանն ուղղված միջոցառումների պլանավորմանը, միջազգային մրցաշարերի անցկացման հնարավորություններին առնչվող և այլ հարցեր:

Նշենք, որ պետական աջակցությամբ վորքաութ մարզաձևի և առողջ ապրելակերպի զարգացման նպատակով Կապան, Ջերմուկ, Բերդ և Ճամբարակ համայնքներում արդեն իսկ 10 ժամանակակից մարզահրապարակ է կառուցվել։