Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ արտահերթ նիստ կգումարվի FlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթները Միխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկից Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսի Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ Պետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է Չինաստանին Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Ferrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված է Արսենալը հերթական երեք միավորը վաստակեց ՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. Պեսկով Ֆրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարները

ԱԺ արտահերթ նիստ կգումարվիFlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթներըՄիխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկիցԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսիՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՊետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է ՉինաստանինՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էFerrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված էԱրսենալը հերթական երեք միավորը վաստակեցՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. ՊեսկովՖրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարներըՌոնալդուն հրաժեշտ է տալիս Պորտուգալիայի ազգային հավաքականինԿապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտելՀերցոգը խորհրդակցություններ է անցկացրել Քնեսեթում ամենաքիչ մանդատներ ունեցող կուսակցությունների հետԿառավարությունը 200 միլիոն դրամ է հատկացրել Տավուշի ալպյան մարգագետիններ տանող գրունտային ճանապարհի կառուցմանըՄանչեսթեր Սիթին 3:2 հաշվով առավելության հասավ ՌԲ Լայպցիգի նկատմամբԿառավարությունը հաստատեց 63–72 տարեկան քաղաքացիների բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրըՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երրորդ եռամսյակի համառոտագիրըՄեկ հանդիպման ընթացքում՝ 53 կարմիր քարտԱյնտեղ մի շատ կարևոր անձ պակասում էր. վարչապետը՝ ընդդիմադիրների հավաքի մասինՌաֆինյայի հետ պայմանագիրը երկարաձգվելու էԱնվավեր է ճանաչվել մանկապարտեզի օտարման գործընթացըՀայաստանի երեք համալսարանում կներդրվի ֆիզիկական արհեստական բանականության կրթական նոր ծրագիրՎենսը փորձում է օգտագործել պարտությունը ընտրություններին նախապատրաստվելու համար. Fox NewsԷրդողանը նոյեմբերի 8-ին կմեկնի ԱդրբեջանSwift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերումԿոմոն Բոլար-Դելելիս մարզադաշտում 9:1 հաշվով պարտության մատնեց ԼանսինՄաքսային մարմնի հետ հաղորդակցության և հետադարձ կապի ապահովում՝ շուրջօրյա և աշխատանքային ռեժիմներովՊետք չի լինել մի տեղ, որտեղ ոչ դու ես ուզում, ոչ մյուսները. Միրզոյան Նոյեմբերի 8-ի երեկոյան հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա2027 թվականին Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելը կարող է իրատեսական լինելՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված ենԵթե 64 միլիարդ չարաշահում է, ի՞նչ կապ ունի Ալիևը այդտեղ. Նիկոլ ՓաշինյանՈւշիի հատվածում 9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հատվածը եղել է պատշաճ գծանշված. ՏԿԵ նախարարԱնթալիա մեկնելու պլաններ ունեմ՝ մասնակցելու COP-ինՀուսով եմ՝ ՌԴ-ի մեր գործընկերների հետ կհաջողվի առողջացնել մեր հարաբերությունները. ՄիրզոյանԿվերականգնվի Աբովյան համայնքի սեփականության իրավունքը Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՌեալը 3:2 հաշվով կամային հաղթանակ կորզեց Աթենքի ԱԵԿ-իցՓաստաբանը խուզարկության ժամանակ օտարերկրյա վստահորդից 820 հազար դրամ է հափշտակելՍաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով զոհվել են կանայք և երեխաներԱնվտանգության ստեղծում, որը կերաշխավորի, որ հակամարտությունն այլևս չի կրկնվիՉունեմ դիտարկում, հավաքն ասում է ինքն իր մասին. Փաշինյանը՝ հայաստանյան ընդդիմադիր ուժերի համախմբման մասինՄենք աջակցում ենք վրաց ժողովրդին և նրա՝ Եվրամիության մաս լինելու ձգտմանը. Կայա ԿալասԵրևանի պետական բժշկական համալսարանի Հերացի ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անցՄեր հեռանկարում Հայաստանի անդամակցությունն է Եվրամիությանը. ՄիրզոյանՄեկ առողջություն, մեկ ապագաՀավատում եմ, որ կարող ենք հասնել ցանկալի արդյունքիԿանխվել է հրդեհի տարածումը․ ՆԳՆՂրղզստանը քննարկում է էներգետիկ ըմպելիքների արտադրության ու ներմուծման արգելքի հարցը
Բիզնես

Հյուրընկալության ոլորտի միջազգային բրենդները մուտք կգործեն Հայաստան. Parvanyan Group-ը և SHBA-ն հայտարարել են ռազմավարական գործընկերության մասին

Parvanyan Group-ը և Swiss Hospitality Business Advisory-ը (SHBA) հայտարարել են ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրման մասին։

Այս գործընկերությունը միավորում է միմյանց լրացնող երկու ուժեղ կողմ՝ Հայաստանում և տարածաշրջանում Parvanyan Group-ի 12-ամյա հարուստ փորձն ու ամուր ինստիտուցիոնալ ներկայությունը և SHBA-ի՝ հյուրընկալության ոլորտում միջազգային չափանիշները, եվրոպական գործընկերային ցանցն ու մասնագիտացված խորհրդատվական կարողությունները։ Համագործակցությունն ամբողջանում է  հյուրընկալության ոլորտում աշխարհի առաջատար կրթական հաստատության՝ EHL Advisory-ի հետ գործակցությամբ և ոլորտի առաջատար մասնագետներից կազմված միջազգային խորհրդատվական խորհրդի ներգրավվածությամբ։

«Միավորելով մեր կարողությունները՝ մենք ստեղծում ենք այնպիսի հնարավորություններ, որոնք կազմակերպություններից յուրաքանչյուրն առանձին չէր կարող ապահովել։

· Միջազգային բրենդների և լյուքս դասի հայեցակարգերի մուտք Հայաստան և Կովկաս՝ ամբողջական աջակցությամբ՝ շուկա մուտք գործելու ռազմավարության մշակումից և ֆրանշիզային գործունեության զարգացումից մինչև գործառնական մեկնարկ և որակի չափանիշների ներդրում։

· Հայաստանի և տարածաշրջանի հյուրընկալության ոլորտի ընկերությունների միջազգային ընդլայնում՝ եվրոպական գործընկերային ցանցերի, ղեկավարների համար նախատեսված կրթական ծրագրերի և ոլորտի միջազգային կապերի աջակցությամբ։

· Ներդրողների, կառուցապատողների, հյուրանոցների սեփականատերերի և հյուրընկալության ոլորտի բրենդների համար ծառայությունների ամբողջական էկոհամակարգի հասանելիություն՝ ռազմավարական խորհրդատվություն, ներդրումների կառուցվածքավորում, ղեկավարների կրթություն և մասնագիտական վերապատրաստում, հյուրընկալության ոլորտի տեխնոլոգիաներ, սննդի անվտանգության համակարգեր և համաշխարհային մակարդակի գործառնական չափանիշներ։ Այս ամենը՝ մեկ միասնական ռազմավարական հարթակի ներքո։

· Հյուրընկալության ոլորտի զարգացման համալիր ծրագրերի մշակում և իրականացում՝ ցանկացած մասշտաբով՝ առանձին օբյեկտից կամ ընկերությունների խմբից մինչև տարածաշրջանային կամ պետական ծրագիր։

Սա միանման ընկերությունների գործընկերություն չէ։ Այն միմյանց լրացնող ուժեղ կողմերի միավորում է, որի նպատակն է աջակցել հաճախորդներին հյուրընկալության ոլորտում իրենց զարգացման յուրաքանչյուր փուլում և նոր նշաձող սահմանել Հայաստանում ու տարածաշրջանում ոլորտի հնարավորությունների համար։

Մենք անհամբերությամբ սպասում ենք միասին բացառիկ ուղղություններ ստեղծելուն»,-նշում են գործընկեր կառույցները։

Parvanyan Group-ի մասին

2013 թվականին Մհեր Փարվանյանի հիմնադրած Parvanyan Group-ը Հայաստանի առաջատար բիզնես խորհրդատվական և ներդրումային խմբերից է։ Խմբի կազմում են Parvanyan Consulting-ը, Longvest Investment Fund-ը, BIZ4SALE-ը և Archizone-ը։

Ավելի քան 60 մասնագետից բաղկացած թիմով խումբը սպասարկում է ավելի քան 350 հաճախորդի Հայաստանում, Եվրոպայում և Միացյալ Նահանգներում։ Parvanyan Group-ը նշանակալի դեր է ունեցել համաշխարհային ճանաչում ունեցող լյուքս դասի բրենդները հայկական շուկա բերելու գործում։

Swiss Hospitality Business Advisory-ի (SHBA) մասին

Հայաստանում գրանցված և միջազգային շուկայում գործող SHBA-ն հյուրընկալության ոլորտում մասնագիտացած խորհրդատվական ընկերություն է, որը համագործակցում է EHL Advisory-ի հետ՝ հյուրընկալության ոլորտի աշխարհի առաջատար կրթական հաստատության խորհրդատվական կառույցի։ Ընկերության գործունեությանն աջակցում է նաև ոլորտի առաջատար մասնագետներից կազմված միջազգային խորհրդատվական խորհուրդը, որը միավորում է Michelin Guide-ի նախկին ղեկավար կազմի ներկայացուցիչների, Michelin Key հյուրանոցների ոլորտի փորձագետների, Ֆրանսիայի «Meilleur Ouvrier de France» («Ֆրանսիայի լավագույն վարպետ») բարձր կոչմանն արժանացած խոհարարական ոլորտի մասնագետների, ինչպես նաև առաջատար հյուրանոցների մի շարք գլխավոր տնօրենների։

SHBA-ն առաջնորդվում է «Ոլորտի համար՝ ոլորտի մասնագետների կողմից» («For the Industry, By the Industry») սկզբունքով։

Ընկերությունը մասնագիտացած է ղեկավարների կրթության և մասնագիտական վերապատրաստման, հյուրընկալության ոլորտի «փափուկ» ենթակառուցվածքների զարգացման, սննդի անվտանգության և որակի համակարգերի, հյուրընկալության տեխնոլոգիաների, ինչպես նաև առանձին օբյեկտների, ընկերությունների խմբերի, տարածաշրջանների և պետական ծրագրերի մակարդակով հյուրընկալության ոլորտի զարգացման համալիր նախագծերի մշակման ու իրականացման ուղղություններով։

Արմենպրես