Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Սպորտ

Ռումինական ակումբի ղեկավարությունը խիստ զգուշանում է հայկական թիմից

Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի «Ունիվերսիտատյա Կրայովա» - «Արարատ-Արմենիա» դիմակայությունից առաջ ռումինական ֆուտբոլային հանրությունը երկու ճամբարի է բաժանվել։ Ինչպես հաղորդում է Digi Sport-ը, Ռումինիայում ոմանք վստահ են սեփական թիմի հեշտ հաղթանակին, իսկ ոմանք էլ՝ մասնավորապես ակումբի ղեկավարությունը, խիստ զգուշանում են հայկական թիմից։

Ռումինական ֆուտբոլի լեգենդ, 58-ամյա Ջիկա Կրայովյանուն, ով նաև «Ունիվերսիտատյայի» մեծ երկրպագու է, կասկած չունի, որ իրենց թիմն առանց խնդիրների առավելության կհասնի. «Վստահ եմ՝ Կրայովան կհաղթի։ 2:0՝ կարճ և կոնկրետ, դա միանգամայն բավական է։ Ես հիմնվում եմ մեր թիմի ու կազմի ընդհանուր որակի վրա»,- հայտարարել է Կրայովյանուն Liga Digi Sport-ի եթերում։

Որպես նրա խոսքերի լրացում՝ ռումինական մամուլն ընդգծում է Transfermarkt-ի տվյալները, ըստ որոնց՝ «Ունիվերսիտատյայի» կազմը գնահատվում է 37 միլիոն եվրո, իսկ «Արարատ-Արմենիայի» թիմի ընդհանուր արժեքը կազմում է 8,31 միլիոն եվրո։

Այնուամենայնիվ, «Ունիվերսիտատյայի» սեփականատեր Միհայ Ռոտարուն շատ ավելի ռեալիստական է տրամադրված և կոչ է անում չթերագնահատել մրցակցին։ «Շատ բարդ դիմակայություն է լինելու։ Մենք շատ լավ գիտենք՝ ով է «Արարատ-Արմենիան»։ Նախորդ մրցաշրջանում նրանք առանց որևէ շանս տալու դուրս թողեցին «Կլուժին»։ Ես Սիբիուում հանդիպեցի Նիստորին, Կիպչիուին և Տոշկային, և նրանք ինձ անձամբ ասացին, որ հայկական թիմի դեմ պարզապես ոչ մի շանս չունեին։ Սա հեշտ մրցակից չէ, առավել ևս, որ պատասխան խաղը նրանց հարկի տակ է լինելու»,- նշել է Ռոտարուն Digi Sport Special-ի եթերում։

Միևնույն ժամանակ, ակումբի ղեկավարն ընդգծել է իրենց թիմի ներուժը. «Մենք նույնպես լավ ու ուժեղ թիմ ունենք։ Պատահական չէ, որ «Լևսկիի» սեփականատերը նշում էր, թե վիճակահանության ժամանակ ամենաշատը չէր ցանկանում հանդիպել հենց Կրայովայի հետ։ Ֆուտբոլն աճել է, նրանք լավն են»։

Հոդվածում անդրադարձ է կատարվել նաև հայկական ակումբի անցած եվրոպական ճանապարհին. հիշեցվում է, որ «Արարատ-Արմենիան» պայքարը սկսել է Չեմպիոնների լիգայից, որտեղ հաղթահարել է լատվիական «Ռիգայի» (ընդհանուր՝ 4:3) և իռլանդական «Շեմռոք Ռովերսի» (ընդհանուր՝ 3:2) արգելքները։ Երրորդ փուլում թիմը զիջել է սլովենական «Ցելյեին» (ընդհանուր՝ 2:3)՝ իջնելով Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ։

Այս դիմակայությունում պարտվող կողմը հանդես կգա Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում։