Մարկուս Ռեշֆորդը մտադիր չէ տեղափոխվել անգլիական այլ թիմ
«Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը հնարավորություն է ունեցել կարիերան շարունակելու Անգլիայի Պրեմիեր լիգան ներկայացնող այլ ակումբում։
28-ամյա ֆուտբոլիստը վերադարձել է կատալոնական «Բարսելոնայից», որտեղ վարձակալական հիմունքներով անցկացրել էր ողջ նախորդ մրցաշրջանը։ Սպասվում էր, որ անգլիացին կրկին կհեռանա հարազատ թիմից, սակայն նրան չի գոհացրել առաջարկվող տարբերակներից ոչ մեկը։ Ինչպես հաղորդում է Sam C-ն, ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում Ռեշֆորդը երեք առաջարկ է ստացել ԱՊԼ-ի այլ ներկայացուցիչներից։
Ներկայումս խաղացողն ամբողջությամբ կենտրոնացած է «Մանչեսթեր Յունայթեդում» իր ելույթների վրա և մտադիր չէ տեղափոխվել անգլիական այլ թիմ։
Մարկուս Ռեշֆորդի գործող պայմանագրի ժամկետը «կարմիր սատանաների» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը, իսկ նրա տրանսֆերային արժեքը Transfermarkt պորտալի տվյալներով գնահատվում է 40 միլիոն եվրո։

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում