Մոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ Moldpres
Մոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության (ՆԱՏՕ) հետ՝ գաղտնի տեղեկատվության պաշտպանությանն ուղղված վարչական համաձայնագրի ստորագրման համար: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Moldpres-ից, համապատասխան որոշման նախագիծը հաստատվել է կառավարության նիստում։
Արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Դումիտրու Սոկոլանը նշել է, որ համաձայնագրի նպատակն է ապահովել կողմերի միջև գաղտնի տեղեկատվության փոխանակման և պաշտպանության համար անհրաժեշտ իրավական շրջանակը։
«Այն իրենից ներկայացնում է իրավական գործիք, որը նախատեսված է Մոլդովայի Հանրապետության կառավարության և ՆԱՏՕ-ի միջև 1994 թվականին ստորագրված անվտանգության համաձայնագրի իրականացումն ապահովելու համար: Համաձայնագրի նպատակն է սահմանել գաղտնի տեղեկատվության պաշտպանության վերաբերյալ ընդհանուր չափանիշներ, կարգավորել իրավասու մարմինների պարտականությունները, ստեղծել գաղտնի տեղեկատվությանը մուտք գործելու և այն փոխանակելու մեխանիզմներ, կարգավորել գաղտնի տեղեկատվության փոխանակումը, հետաքննել անվտանգության միջադեպերը և ապահովել իշխանությունների միջև համագործակցությունը», - ասել է Սոկոլանը։
Որոշումն ուժի մեջ է մտնում Մոլդովայի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում հրապարակվելուց հետո: Փաստաթուղթը չի ենթադրում ֆինանսական պարտավորություններ կամ լրացուցիչ ծախսեր։
Մոլդովայի Հանրապետությունը համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում՝ ձգտելով ամրապնդել պաշտպանական կարողությունները, արդիականացնել անվտանգության ոլորտը և բարձրացնել իր զինված ուժերի փոխգործունակությունը: Համագործակցությունը տեղի է ունենում Մոլդովայի Հանրապետության և ՆԱՏՕ-ի միջև 2025-2028 թվականների անհատական գործընկերության ծրագրի հիման վրա, որը սահմանում է կառուցվածքային շրջանակ, որը հարմարեցված է անվտանգության և պաշտպանության ոլորտում ազգային առաջնահերթություններին:

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում