Ադրբեջանի տեղեկատվական դաշտում առկա են Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական նարատիվներ. Զախարովա
Ադրբեջանի տեղեկատվական տարածքում պարբերաբար հայտնվում են Մոսկվայի նկատմամբ ոչ բարեկամական հռետորաբանությամբ նյութեր: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նրա խոսքով՝ Մոսկվան բազմիցս առաջարկել է Բաքվին տեղեկատվական փոխգործակցության հարցերը քննարկել պրոֆիլային խորհրդակցությունների շրջանակում։ Ռուսական կողմը հույս ունի, որ նման երկխոսությունը կհաջողվի անցկացնել առանց քաղաքականացման և ԶԼՄ-ների ավելորդ ուշադրության, հավելել է դիվանագետը:
Զախարովան մեկնաբանել է նաև ռուս լրագրողներ Իվան Կնյազևի, Սեմյոն Ուրալովի և Ալեքսեյ Չադաևի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու Ադրբեջանի իշխանությունների որոշումը: «Այս անձանց հայտարարությունները ոչ մի կերպ չեն արտացոլում Ադրբեջանի նկատմամբ Մոսկվայի մոտեցումը: Կարծում ենք, որ ռուս-ադրբեջանական կապերը պետք է զարգանան առկա երկկողմ իրավապայմանագրային բազայի հիման վրա»,- նշել է ԱԳՆ ներկայացուցիչը։ Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանը, անհրաժեշտության դեպքում, կպաշտպանի իր քաղաքացիների օրինական իրավունքներն ու շահերը՝ կապված Ադրբեջանի գլխավոր դատախազության որոշման հետ։
Ավելի վաղ՝ օգոստոսի 17-ին, Ադրբեջանը հետախուզում էր հայտարարել ռուս լրագրողներ Իվան Կնյազևի, Սեմյոն Ուրալովի և Ալեքսեյ Չադաևի նկատմամբ՝ ահաբեկչության հրապարակային կոչերի, սահմանադրական կարգի բռնի փոփոխության և երկրի տարածքային ամբողջականության խախտման մեղադրանքներով:
Օգոստոսի 18-ին էլ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կանչել էր Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովին։ Բաքուն «վճռական բողոք» է հայտնել ռուսական ԶԼՄ-ներում արված «սադրիչ, վիրավորական և սպառնալից» հայտարարությունների կապակցությամբ:

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում