Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը օգոստոսի 18-ին ընդունել է ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին, ով մեր երկրում ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը, տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:
ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին երկու երկրների միջխորհրդարանական կապերի զարգացման հարցում ցուցաբերած նշանակալի ավանդի համար և հաջողություններ մաղթել հետագա աշխատանքում:
Դեսպանն իր հերթին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
Կողմերը քննարկել են Հայաստանի և Հունաստանի միջև բարեկամական ու ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունների առավել խորացմանն ու ամրապնդմանն առնչվող հարցեր։
Միջխորհրդարանական համագործակցության խորացման համատեքստում կարևորվել է բարեկամական խմբերի միջև կապերի սերտացումը։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...