Իսլամական Հանրապետությունը պատրաստ է թշնամու ոտնձգություններին համապատասխան՝ հասցնել ավելի ծանր պարտություն
Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաքեր Ղալիբաֆը խոսել է Հորմուզի նեղուցի բացման պայմանների մասին․ «Քանի դեռ հուշագրում ԱՄՆ-ի ստանձնած պարտավորությունները, այդ թվում՝ շրջափակման վերացումը, արգելափակված ակտիվների ազատումը, նավթի պատժամիջոցների չեղարկումը, բոլոր ճակատներում սպառնալիքների և ռազմական գործողությունների դադարեցումը և ԱՄՆ-ի կողմից ստանձնած մյուս պայմանները չեն իրականացվել, Հորմուզի նեղուցը չի բացվի»,- ասել է նա:
Ըստ Ղալիբաֆի՝ «Անհրաժեշտ է հստակեցնել, որ շրջափակման վերացման և հրադադարի վերաբերյալ հուշագրից ստացված հնարավորությունը պատշաճ աջակցություն էր Իրանի տնտեսական դիմակայունության բարձրացման և պաշտպանական կարողությունների վերականգնման համար, և Իսլամական Հանրապետությունը պատրաստ է թշնամու քայլերին ու ոտնձգություններին համապատասխան՝ նրան հասցնել ավելի ծանր պարտություն, քան նախկինում»:
Նա ԱՄՆ-ին մեղադրել է հուսահատությունից պատերազմի ավարտի մասին հուշագիրը խախտելու մեջ։ «Թշնամին, որը հուսահատությունից էր ընդունել պատերազմի ավարտի մասին հուշագիրը, շատ շուտով դրժեց իր պարտավորությունները, որպեսզի կարողանա գործնականում փոխհատուցել իր ծանր քաղաքական պարտությունը: Ուստի ժամանակն էր, որ ռազմական դաշտը դիվանագիտական դաշտի կողքին կրկին դիրքավորվի և գործնական պատասխան տա թշնամու ուխտադրժությանը՝ ցույց տալով նրան, որ իրանցի ժողովուրդը միասնությամբ, քաջությամբ և ողջախոհությամբ իր իրավունքները ստանալու հարցում չունի փոքր-ինչ անգամ կասկած»,- ասել է նա:
Ըստ Ղալիբաֆի՝ «Անհրաժեշտ է հստակեցնել, որ շրջափակման վերացման և հրադադարի վերաբերյալ հուշագրից ստացված հնարավորությունը պատշաճ աջակցություն էր Իրանի տնտեսական դիմակայունության բարձրացման և պաշտպանական կարողությունների վերականգնման համար, և Իսլամական Հանրապետությունը պատրաստ է թշնամու քայլերին ու ոտնձգություններին համապատասխան՝ նրան հասցնել ավելի ծանր պարտություն, քան նախկինում»:


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Երիտասարդության միջազգային օրվա միջոցառումների ժամանակացույց
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
Եկեղեցին նույնականացնելով մեկ անձի հետ՝ դուք հստակ միտում ունեք մոլորեցնել ձեր և մեր ընտրողներին. Ալ...
Barbie Signature շարքի նոր տիկնիկ՝ Ուիթնի Հյուսթոնի կերպարով
«Բարսելոնան» առաջարկ է ներկայացրել կիսապաշտպան Ռոդրիի տրանսֆերի համար
Apache-ների սպասարկման կենտրոնի բացման վերաբերյալ Լեհաստանը և ԱՄՆ-ը պայմանագիր են ստորագրել
Ռոզա Բաբայանը նշանակվել է ԱՍՀ նախարարի տեղակալ
Երջանիկ եմ հայտնվել նման մեծ ու հարուստ պատմություն ունեցող ակումբում. Ռոնալդ Արաուխո
Թրամփը «սարսափելի սխալ» է որակել Ջանի Ինֆանտինոյի հեռացումը